Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ucom-ը ցանկանում է ձեռք բերել Orange Armenia-յի բաժնետոմսերի 100%-ը
22/07/2015 15:36

Ucom-ը ցանկանում է ձեռք բերել Orange Armenia-յի բաժնետոմսերի 100%-ը

Յուքոմից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունները բանակցում են «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ: Արդեն իսկ տարվում են բանակցություններ միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման ուղղությամբ:

Հաշվի առնելով համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի զարգացման միտումները՝ «Յուքոմ»  ընկերությունը 2013 թվականին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016 թվականից պլանավորում է մատուցել բարձրակարգ ծառայություններ LTE սերնդի կապուղիներով:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում սկսել է իր գործունեությունը 2009 թվականին և անցած 6 տարիների ընթացքում իր պրոֆեսիոնալ աշխատակազմի շնորհիվ հասել է մեծ հաջողությունների՝ դառնալով վստահելի և սիրված կապի օպերատոր հարյուր  հազարավոր բաժանորդների համար:

«Յուքոմ» ընկերությունը, առաջարկելով նորարական լուծումներ և բարձրորակ ծառայություններ, կարճ ժամանակահատվածում կարողացել է իր հաստատուն տեղը զբաղեցնել ֆիքսված կապի շուկայի առաջատարների շարքում:

«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների բանակցությունների դրական ավարտը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու «Օրանժ Արմենիա» ընկերության մոտ 500 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ աշխատակազմի ներուժը, ինչպես նաև նորարարական տեխնիկական հզորությունը: Արդյունքում՝ բաժանորնդներին կմատուցվեն գերժամանակակից և որակապես տարբերվող կոնվերգենտ ծառայություններ, ինչպես նաև լրացուցիչ հարմարավետություն՝ մեկտեղելու բազմազան ծառայությունները և օգտվելու հեռահաղորդակցման ծառայությունների ողջ սպեկտրից մեկ վստահելի օպերատորից, ինչի հնարավորությունը մինչ այժմ չի եղել հայաստանյան շուկայում։