Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը կրկին առաջ է անցել Apple-ից
30/04/2015 12:50

Samsung-ը կրկին առաջ է անցել Apple-ից

2015թ.-ի առաջին եռամսյակի տվյալների համաձայն սմարթֆոնների վաճառքի ծավալներով Samsung-ին կրկին հաջողվել է առաջ անցնել Apple-ից: Այս մասին հայտնում է Strategy Analytics վերլուծական գործակալությունը: Վերոնշյալ ժամանակահատվածում Samsung-ը վաճառել է 83.2 մլն սմարթֆոն, իսկ Apple-ը՝ 61.2 մլն: Նշենք, որ 2014թ.-ի չորրորդ եռամսյակում, iPhone 6-ի ռեկորդային վաճառքների շնորհիվ, Apple-ին հաջողվել էր առաջ անցնել Samsung-ից:

Գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին եռամսյակում աշխարհում վաճառվել է 345 մլն սմարթֆոն և պլանշետ, ինչը 2014թ.-ի նույն ցուցանիշից ավել է 21%-ով: Ավելացնենք, որ այս պահի դրությամբ Samsung-ի մասնաբաժինը շուկայում 24.1% է, իսկ Apple-ի մասնաբաժինը 17.7%: