Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը գնել է լուսանկարների արխիվացման համար նախատեսված Odysee հավելվածը
10/02/2015 11:07

Google-ը գնել է լուսանկարների արխիվացման համար նախատեսված Odysee հավելվածը

Google ընկերությունը գնել է Odysee սթարթափը, որը նախատեսված է լուսանկարները բջջային հեռախոսից համակարգիչ տեղափոխելու համար: Այս մասին հավելվածի հեղինակները տեղեկացրել են իրենց պաշտոնական էջի միջոցով: 

Odysee-ն իր աշխատանքը դադարեցնելու է փետրվարի 23-ին, ինչից հետո ընկերության ողջ աշխատակազմը տեղափոխվելու է Google: Ընդ որում՝ հավելվածն այլևս հասանելի չէ Apple Store և Google Play առցանց խանութներում: 

Odysee-ն հնարավորություն էր տալիս լուսանկարները բջջային հեռախոսից տեղափոխել համակարգիչ, ինչպես նաև կիսել դրանք այլ անձանց հետ (լուսանկարները կարող էին տեսնել միայն օգտատիրոջ կողմից նախապես նշված մարդիկ): Թե ինչքան գումար են այս գործարքից ներգրավել հավելվածի հեղինակները, հայտնի չէ: