Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Microsoft-ը գնել է Sunrise օրացույցը
09/02/2015 12:40

Microsoft-ը գնել է Sunrise օրացույցը

Microsoft ընկկերությունը 100 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Sunrise օրացույցը: Այս մասին հաղորդում է TechCrunch-ը: 

Հրատարակության զրուցակիցների հավաստմամբ՝ Microsoft-ը նախատեսում է պահպանել Sunrise-ի՝ որպես առանձին հավելվածի կարգավիճակը, սակայն օրացույցի բոլոր մշակումներն ընկերությունն օգտագործելու է սեփական ծառայություններում: Microsoft-ի աշխատակիցներն, այնուամենայնիվ, հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Sunrise Calendar-ը գործարկվել է 2012 թվականին: Այն միավորում է տարբեր ծառայությունների օրացույցները (օրինակ՝ iCloud, LinkedIn, Google, Facebook, Foursquare և այլն): LinkedIn-ից այն կարող է տեղեկատվություն դուրս բերել և հիշեցնել առաջիկա հանդիպումների մասին, Facebook-ից՝ սպասվող ծննդյան տոների, իսկ Foursquare-ից՝ չեքինների պատմության մասին: Ծառայությունը կարելի է գործարկել ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ Android և iOS սարքերի միջոցով: