Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Twitter-ը Հնդկաստանում մշակման կենտրոն է բացելու
06/02/2015 15:45

Twitter-ը Հնդկաստանում մշակման կենտրոն է բացելու

Twitter միկրոբլոգերի ծառայությունը նախատեսում է ԱՄՆ սահմաններից դուրս բացել մշակման առաջին կենտրոնը: Այն տեղակայված կլինի Հնդկաստանում:

Ինչպես ավելի վաղ արդեն տեղեկացրել ենք, այս տարվա հունվարին ընկերությունը 40 մլն դոլարով ձեռք է բերել ZipDial սթարթափը և մտադիր է նախագծի աշխատակիցներին տեղափոխել Բանգալորում գտնվող R&D կենտրոն: Այս որոշումը պայմանավորված է Twitter-ի` զարգացող երկրներում, մասնավորապես` Հնդկաստանում և Ինդոնեզիայում սեփական ծառայությունները տարածելու մտադրությամբ:

eMarketer-ի տվյալներով` մինչև 2018թ. Հնդկաստանը Twitter-ի համար ԱՄՆ-ից հետո կդառնա երկրորդ խոշորագույն շուկան` 40 մլն օգտատերերով (ներկայում այս ցուցանիշը կազմում է 7 մլն):