Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ի որոնման արդյունքները նաև թվիթեր են ներառելու
05/02/2015 13:12

Google-ի որոնման արդյունքները նաև թվիթեր են ներառելու

Twitter միկրոբլոգերի ծառայությունը Google-ի հետ թվիթերի ինդեքսացիա նախատեսող համաձայնագիր է կնքել: 

Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը, արդեն այս տարվա առաջին կեսին Google-ի որոնման արդյունքներում կներառվեն նաև թվիթեր, ընդ որում՝ արդյունքները թարմացվելու են Twitter-ում հրապարակված գրառումներին զուգահեռ: Երկու ընկերություններն էլ սկսել են համապատասխան մեխանիզմի մշակման աշխատանքները: Հարկ է նշել, որ ո՛չ Google-ը, և ո՛չ էլ Twitter-ն այս գործարքով գովազդային շահույթ չեն հետապնդում: 

Հիշեցնենք, որ նման համաձայնագիր ընկերությունների միջև կնքվել էր նաև 2009-2011 թվականներին, սակայն ժամկետի լրանալուց հետո այն չվերակնքվեց: