Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
2014թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում համակարգիչների ներմուծման ծավալները նվազել են, բջջային հեռախոսներինն` աճել
12/05/2014 19:55

2014թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում համակարգիչների ներմուծման ծավալները նվազել են, բջջային հեռախոսներինն` աճել

Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվել են Հայաստան ներմուծված ապրանքների ցուցանիշները 2014թ.-ի առաջին եռամսյակի համար: Ըստ տվյալների, վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 10.986 մլն դոլար մաքսային արժեքով 79 910 համակարգիչ (և համակարգչային բլոկներ): Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծված համակարգիչների թիվը նվազել է 26.22%-ով, սակայն մաքսային արժեքն աճել` 11.25%-ով:

Նույն ժամանակահատվածքում Հայաստան է ներմուծվել 9.366 մլն դոլար մաքսային արժեքով 107 610 հեռախոս ( բջջային ցանցի, այլ կապի): 2013թ.-ի հունվար-մարտ ամիսների տվյալների համեմատ ներմուծման ծավալներն աճել են 7.5%-ով, իսկ մաքսային արժեքը` 27.83%: