Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
iPhone 6-ի գինը բարձրանալու է 100 ԱՄՆ դոլարով
15/04/2014 11:08

iPhone 6-ի գինը բարձրանալու է 100 ԱՄՆ դոլարով

Վերլուծաբան Փիթեր Միզեկի կանխատեսումներով iPhone 6-ի ավելի մեծ անկյունագծի հետ մեկտեղ 100 ԱՄՆ դոլարով բարձրանալու է նաև սմարթֆոնի գինը՝ կազմելով 299 ԱՄՆ դոլար:

Ամենայն հավանականությամբ Apple ընկերությունն այժմ օպերատորների հետ բանակցություններ է վարում գնի աճի վերաբերյալ, քանի որ երկամյա պայմանագրի համաձայն սմարթֆոնի գինը պետք է կազմեր 199 ԱՄՆ դոլար:

Ընկերության այսպիսի որոշումը միանշանակ սպառողների սրտով չի լինի, սակայն ամբողջ տարվա ընթացքում Apple-ի կողմից թողարկվող միակ նոր սմարթֆոնը, որի մասին այդքան կանխատեսումներ են արվել, անկասկած անտարբեր չի թողնի սպառողներին:

Մեկ սմարթֆոնի գինը 50 ԱՄՆ դոլարով բարձրացնելու դեպքում ընկերության բաժնետոմսերի գինը 11%-ով կբարձրանա, իսկ 100 դոլարով բարձրացնելու դեպքում բաժնետոմսերի գնի աճը կկազմի 24%: Apple-ի այս քայլը Միզեկը բացատրում է ընկերությունը ֆինանսական կորուստներից ապահովագրելու ցանկությամբ: Իսկ կանխատեսվող կորուստները կապված են սարքերի դիզայնի արմատական փոփոխությունների հետ: