Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Orange-ը և PicsArt-ը հայտարարում են իրենց համագործակցության մասին
20/02/2014 18:37

Orange-ը և PicsArt-ը հայտարարում են իրենց համագործակցության մասին

Այսօր Orange-ը և PicsArt-ը մեկնարկեցին իրենց համատեղ առաջարկը, որը երկու ընկերությունների միջև նոր սկիզբ առնող համագործակցության առաջին արդյունքն է: Այս համագործակցության շրջանակներում Օրանժ Արմենիայի բաժանորդները կունենան PicsArt-ից անվճար նկարներ և քլիփարտներ ներբեռնելու  բացառիկ հնարավորություն՝ մինչև 30 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Առաջարկը հասանելի է Orange-ի բոլոր այն բաժանորդներին, ովքեր արդեն իսկ իրենց հեռախոսներում ներբեռնել են «My Orange» և PicsArt բջջային հավելվածները, ինչպես նաև բոլոր նրանց` ովքեր պատրաստվում են ներբեռնել:  

Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը նշեց, որ ուրախ է PicsArt-ի հետ համագործակցության մեկնարկի համար, որն, անկասկած, զարգացում կունենա, և մոտ ապագայում Orange բաժանորդներից յուրաքանչյուրը  “My Orange”-ում կգտնի իր նախընտրած հավելվածների տեսականին:

Հիշեցնենք, որ Android և iOS օպերացիոն համակարգերի համար ստեղծված “My Orange” հավելվածն առաջինն է հայկական հեռահաղորդակցության շուկայում: Այն անվճար է և թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ,ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը և այլն: “My Orange” հավելվածի երկրորդ թարմացված տարբերակն այժմ հասանելի է Play Market-ում և AppStore-ում: 

PicsArt հավելվածի ստեղծող  Socialin Inc. ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը նշեց, որ աշխարհում արդեն շուրջ 110 միլիոն օգտատեր ներբեռնել են PicsArt բջջային հավելվածն ու օգտագործում են այն իրենց նկարների ստեղծման և ձևավորման համար, ինչպես նաև ուրախ է Orange-ի հետ նման համագործակցության համար:

Տեղեկացնենք, որ PicsArt-ը նկարների խմբագրման և նկարելու հնարավորություն ընձեռող անվճար և լիարժեք հնարավորություններով օժտված բջջային հավելված է՝ ստեղծված Android, iOS և Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների համար: PicsArt-ը հարում է ավելի քան 10 միլիոն նկարիչ-օգտատեր ունեցող արվեստի ամենախոշոր սոցիալական կայքի բջջային տարբերակին՝ թույլ տալով օգտատերերին աշխարհի տարբեր անկյուններից կապ հաստատել և ոգեշնչել միմյանց: