Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Կասպերսկի. Չարագործները շարունակում են կիբեռգրոհների համար օգտագործել LockBit ծածկագրիչի արտահոսած բիլդերը
07/05/2024 13:09

Կասպերսկի. Չարագործները շարունակում են կիբեռգրոհների համար օգտագործել LockBit ծածկագրիչի արտահոսած բիլդերը

Չարագործները LockBit 3.0 ծածկագրող ծրագրի բիլդերի (builder) 2022-ին արտահոսած տարբերակը շարունակում են օգտագործել վնասաբեր ծրագրի սեփական մոդիֆիկացիաներ ստեղծելու համար։ 2024-ին «Կասպերսկի» ընկերության փորձագետները բախվել են շատ երկրներում նման տարբերակների օգտագործման հետ։ Ամենայն հավանականությամբ, այդ գրոհները փոխկապակցված չեն և իրականացվել են տարբեր խմբերի կողմից: ԱՊՀ երկրներում գրոհների համար արտահոսած բիլդերը կարող էին օգտագործել նաև LockBit խմբի մրցակիցները։

Ընկերությունը հայտնում է, որ ցանցով տարածման և պաշտպանության շրջանցման գործառույթները, որոնք կարելի է կարգավորել բիլդերում, բարձրացնում են գրոհների արդյունավետությունը, հատկապես, եթե չարագործներն արդեն ունեն արտոնյալ օգտահաշվի տվյալներ թիրախային ենթակառուցվածքում: Այսպես, միջադեպերից մեկի ժամանակ օգտագործվել է LockBit-ի մի նմուշ, որի իմպերսոնացիայի և ցանցով տարածման գործառույթները նախկինում չէին հանդիպել։ Քանի որ գրոհողները տիրացել էին համակարգի ադմինիստրատորի հաշվի տվյալներին, նրանք կարողացել էին ստանալ հասանելիություն կորպորատիվ ենթակառուցվածքի առավել կրիտիկական հատվածներին: Ծածկագրիչի այս տարբերակը գողացված հաշվի տվյալների միջոցով կարող էր ինքնուրույն տարածվել ցանցով և կատարել այնպիսի վնասաբեր գործողություններ, ինչպիսիք են Windows Defender-ի անջատումը, ընդհանուր ցանցային ռեսուրսների ծածկագրումը և Windows-ի իրադարձությունների լոգերի ջնջումը՝ հետքերը թաքցնելու համար:

Բիլդերը չարագործներին նաև թույլ է տալիս ընտրել, թե որ ֆայլերն ու կատալոգները պետք չէ ծածկագրել: Եթե գրոհողները լավ գիտեն թիրախային ենթակառուցվածքը, նրանք կարող են ստեղծել վնասաբեր ծրագիր օբյեկտի կոնկրետ ցանցային ճարտարապետության համար՝ նշելով կարևոր ֆայլերը, ադմինիստրատորների հաշիվները և հիմնական համակարգերը: Վնասաբեր ծրագիրը կարելի է կարգավորել միայն որոշակի ֆայլեր, օրինակ՝ .xlsx և .docx բոլոր ֆայլերը, կամ որոշակի համակարգեր վարակելու համար:

«Ամենից հաճախ չարագործներն օգտագործում են արտահոսած բիլդերի գերազանցապես ստանդարտ կամ փոքր-ինչ փոփոխված կոնֆիգուրացիան, սակայն չենք բացառում, որ ապագայում հնարավոր են նաև այնպիսի միջադեպեր, երբ վնասաբեր ծրագիրը կարող է ադմինիստրատորի անունից գործողություններ կատարել և տարածվել ցանցով: Ռուսաստանում LockBit ծածկագրիչը հաճախ օգտագործվում է այն գրոհների ժամանակ, որոնց նպատակն է տվյալներն ամբողջությամբ ոչնչացնելը, այլ ոչ թե փրկագին ստանալը: Այս սպառնալիքը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ընկերությունների համար»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության Համակարգչային միջադեպերին արձագանքման գլոբալ թիմի ղեկավար Կոնստանտին Սապրոնովը:

Այս սպառնալիքի մասին ավելին կարելի է կարդալ հղմամբ:

Ծածկագրող ծրագրերից պաշտպանվելու համար «Կասպերսկի»-ի փորձագետներն ընկերություններին խորհուրդ են տալիս.

  • ժամանակին տեղադրել ԾԱ-ի թարմացումները բոլոր համակարգերում;
  • կիրառել կարևոր ռեսուրսներին հասանելիության բազմագործոն նույնականացում;
  • ստեղծել կրիտիկական տվյալների պահուստային կրկնօրինակներ;
  • անջատել չօգտագործվող ծառայություններն ու հանգույցները՝ գրոհի մակերեսը նվազագույնի հասցնելու համար;
  • կանոնավոր կերպով իրականացնել ներթափանցման թեստեր և խոցելիությունների մոնիտորինգ՝ թույլ տեղերը բացահայտելու և հակազդեցության արդյունավետ միջոցները ժամանակին կիրառելու համար;
  • կանոնավոր կերպով անցկացնել կիբեռանվտանգության թրեյնինգներ, որպեսզի աշխատակիցներն իմանան հնարավոր կիբեռսպառնալիքների և դրանցից խուսափելու եղանակների մասին;
  • օգտագործել հուսալի պաշտպանական լուծում, ինչպիսին է Kaspersky Security-ն բիզնեսի համար, ինչպես նաև Managed Detection and Response (MDR) ծառայությունը՝ սպառնալիքների պրոակտիվ մոնիտորինգի համար:
Լրահոս