
Team Telecom Armenia-ի` 8 մլրդ 240 մլն դրամի բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի տեղաբաշխումն առաջնային հրապարակային առաջարկի միջոցով հաջողությամբ ավարտվեց․ շուրջ 1000 ներդրող դարձավ Team-ի բաժնետեր։
Ընկերությունն ամբողջությամբ տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, որոնք Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո կլինեն ազատ շրջանառության մեջ․ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կունենան գնել կամ վաճառել դրանք։
«Մեր թիմը հաջողությամբ իրականացրեց մտածողություն փոխող ևս մեկ նախագիծ։ Հայաստանում տելեկոմ ոլորտի զարգացումը մեր առաջնահերթությունն է և, ուրախ եմ, որ դրան ուղղված բոլոր ռազմավարական ծրագրերի իրագործմանն այսուհետ կմասնակցեն նաև մեր նոր բաժնետերերը»,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը։
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ – Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է. «Արժեթղթերի շուկայում լինելով ակտիվ դերակատար` մենք մշտապես նպաստել ենք ոլորտի զարգացմանը և չէինք կարող անմասն մնալ նման պատմական իրադարձությունից: Team-ի և Ամերիաբանկի արդյունավետ համագործակցության արդյունքում իրականացվել է բաժնետոմսերի բարեհաջող տեղաբաշխում ու ձևավորվել է ներդրողների դիվերսիֆիկացված կազմ, ինչը կարևոր նախադրյալ է երկրորդային ակտիվ շուկա ունենալու համար»:
Ընկերության բաժնետերեր են դարձել հարյուրավոր ֆիզիկական ու իրավաբանական անձինք, էական ծավալի ներդրումներ են իրականացրել ինստիտուցիոնալ ներդրողները։ Վերջիններից է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը, որն իր առաջին ուղղակի ներդրումն է կատարել հայաստանյան բաժնետոմսերում։ Այս գործարքի շնորհիվ ֆոնդի մոտ 400 հազար շահառու անուղղակի կերպով դարձել է Team Telecom Armenia-ի բաժնետեր։
Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի կառուցմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը։
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։
-
17:21 27/11/23Team Telecom Armenia-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում
-
12:27 21/11/23Լիցքավորի՛ր էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը
-
12:31 02/11/23Team Telecom Armenia-ի` 8 մլրդ 240 մլն դրամի բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին
-
11:15 20/10/23Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն առաջին ուղղակի ներդրումն է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲԸ բաժնետոմսերում
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ