
Kaspersky ICS CERT. 2023-ին նշանակալի աճել է արդյունաբերական կազմակերպությունների վրա կիբեռգրոհների հետևանքով ծագած միջադեպերի թիվը
Kaspersky ICS CERT-ի տվյալներով՝ 2023-ի առաջին կիսամյակում ամբողջ աշխարհում արդյունաբերական ձեռնարկություններում պաշտոնապես հաստատված կիբեռմիջադեպերի թվի աճը շարունակվել է։ Միջադեպերի ճնշող մեծամասնությունը պայմանավորված է շորթիչների գրոհներով: Ընկերության փորձագետները նման եզրահանգումներ են արել այն միջադեպերի վերլուծության հիման վրա, որոնց արդյունքում տուժած կազմակերպությունները պաշտոնապես հաստատել են կոտրանքը:
Առավել շատ գրոհների ենթարկված հատվածը արդյունաբերական արտադրությունն է։ Ճյուղերի ամբողջ բազմազանության մեջ զոհերի ամենամեծ թիվը բաժին է ընկել ավտոարտադրությանը և տրանսպորտային ճյուղին, մասնավորապես, տուժել են նավաշինության և լոգիստիկայի հետ կապված ընկերությունները: Թիրախ են դարձել նաև միկրոէլեկտրոնիկայի արտադրողները։ Տուժել են և՛ մետաղաձուլությունը, և՛ դեղագործությունը, և՛ օգտակար հանածոների արդյունահանումը, և՛ սննդամթերքի արտադրությունը, և՛ շատ այլ ճյուղեր։
Ինչպես տեղեկացնում է «Կասպերսկի» ընկերությունը, տուժածների թվում կան բազմաթիվ խոշոր կազմակերպություններ և հայտնի անուններ: Ընդ որում, նման կազմակերպություններից շատերը փորձում են չհրապարակել կոտրանքի մանրամասները, ինչի պատճառով դժվար է լինում պատկերացում կազմել վնասի չափերի մասին։ Որոշ ձեռնարկություններ հերքում են կոտրանքի փաստը՝ վախենալով բացասական հետևանքներից։ Բացի այդ, շատերը կարող են տեղյակ չլինել, որ իրենց համակարգը կոտրել են:
Առնվազն երեք կորպորացիաների կոտրել են տարբեր MFT-պրոդուկտների (Managed File Transfer) չփակված խոցելիության միջոցով: Խոշոր կազմակերպությունների կողմից այդ թվում տեղեկատվական անվտանգության ապահովման խնդրի համար օգտագործվող այս տեսակի լուծումները հերթական անգամ դառնում են դրանց հաճախորդների անվտանգության խնդրի աղբյուր։ Խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները հաճախ ի վիճակի չեն լինում արագ փակել վտանգավոր խոցելիությունը ոչ միայն տեխնոլոգիական ցանցերում, այլև իրենց ցանցի պարագծի ներսում:
Արդյունքում, կիբեռգրոհները հանգեցնում են ոչ միայն տվյալների արտահոսքի և ներքին ՏՏ-համակարգերի աշխատանքի խափանումների, այլև դառնում են արտադրանքի արտադրության և առաքման չնախատեսված կանգառների ուղղակի պատճառ, որոնք որոշ դեպքերում տևում են շաբաթներ և առաջացնում են հարյուր միլիոնավոր դոլարների ուղղակի կորուստներ:
«Քրեապես մոտիվացված գրոհները դառնում են ամբողջ աշխարհի արդյունաբերական կազմակերպությունների իսկական պատուհասը, շոշափում են տնտեսության իրական հատվածների մեծ մասը և բացասաբար են ազդում մարդկանց առօրյա կյանքի վրա: Մասնավորապես, անցած կիսամյակում տնտեսության ավելի շատ գրոհների ենթարկված հատվածների ցանկում հայտնվել է էլեկտրաէներգետիկան, այդ թվում՝ մասնագիտացված սարքավորումների համալիրների, ծրագրային ապահովման արտադրողները և համապատասխան ծառայությունների մատակարարները։ Մենք հիշեցնում ենք, որ ցանկացած հատվածի և տեսակի ձեռնարկությունների ղեկավարներին արժե ուշադրության կիզակետում պահել կիբեռանվտանգության ռիսկերը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել»,- մեկնաբանում է Kaspersky ICS CERT-ի ղեկավար Եվգենի Գոնչարովը:
-
17:21 27/11/23Team Telecom Armenia-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում
-
12:27 21/11/23Լիցքավորի՛ր էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը
-
12:31 02/11/23Team Telecom Armenia-ի` 8 մլրդ 240 մլն դրամի բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվեցին
-
11:15 20/10/23Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն առաջին ուղղակի ներդրումն է կատարել Տելեկոմ Արմենիա ԲԲԸ բաժնետոմսերում
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ