Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Երևանում տեղի կունենա Jump Dev Conference-ը՝ միավորելու աշխարհահռչակ ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներին և հայ մասնագետներին
10/08/2023 14:53

Երևանում տեղի կունենա Jump Dev Conference-ը՝ միավորելու աշխարհահռչակ ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներին և հայ մասնագետներին

Օգոստոսի 26-ը ՏՏ ոլորտի մասնագետների համար հետաքրքիր և հիշարժան օր կլինի: Երևանում տեղի է ունենալու Jump Dev Conference-ը, որի ընթացքում աշխարհահռչակ մի շարք ընկերությունների՝ Google Cloud-ի, Netflix-ի, Microsoft-ի, Booking.com-ի, Cloudflare-ի, LKI Consulting-ի ներկայացուցիչները կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով, կպատմեն ոլորտի վերջին միտումների մասին։

Ընդգրկված թեմաները ներառում են լայն շրջանակ և անդրադառնում են ոչ միայն ավտոմատացված ուսուցմանը, արհեստական բանականության հնարավորություններին, այլ նաև cloud computing-ին, open-source software-ին, blockchain-ին և մի շարք այլ թեմաների:

Jump Dev Conference-ը խոստանում է լինել ժամանակակից ինտերակտիվ միջոցառում, որը կմիավորի առաջատար մասնագետներին, տեխնոլոգիական էնտուզիաստներին և կդառնա նեթվորքինգի ու փորձի փոխանակման հնարավորություն հայ մասնակիցների համար: Կոնֆերանսը նպատակ ունի խթանել համագործակցայնությունը ՏՏ ոլորտում, ստեղծել հարթակ, որտեղ մասնակիցները կկարողանան միավորել ստեղծագործ մտքերը, սովորեցնել և ոգեշնչել միմյանց:

Կոնֆերանսը կազմակերպվում է հայկական Ucraft ընկերության կողմից, որը գրանցել է մեծ հաջողություն միջազգային շուկայում: Ucraft-ի օգնությամբ միլիանավոր անհատներ և կազմակերպություններ կարողացել են ստեղծել կայք կամ օնլայն խանութ, ներկայանալ օնլայն հարթակում և ընդլայնել բիզնեսը՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ:

Միջոցառումն անց է կացվելու Altezza by Armenian Helicopters տարածքում: Մասնակցել ցանկացողները կարող են ձեռք բերել տոմսերը հատուկ արժեքով մինչ օգոստոսի 10-ը՝ այցելելով կայք, իսկ օգոստոսի 10-ից հետո կգործի տոմսերի այլ արժեք: Գործում են նաև հատուկ մասնակցության պայմաններ ուսանողների և կազմակերպությունների համար: Նախատեսվում է մասնակիցների ընդամենը 300 տեղ:

Մասնակիցներին հնարավորություն կտրվի ներկա գտնվել միջոցառման ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև մետավերսում՝ իրական ժամանակում հետևելով միջոցառմանը վիրտուալ իրականության մեջ:

Jump Dev Conference-ի, խոսնակների, թեմաների, անցկացման վայրի և այլ մանրամասների համար կարող եք այցելել կոնֆերանսի պաշտոնական կայք: