
«Կասպերսկի»-ն 2022-ին կանխել է ֆիշինգային հղումներով անցնելու գրեթե կրկնակի ավելի՝ ավելի քան կես միլիարդ փորձ
«Կասպերսկի» ընկերության պաշտպանական լուծումների «Հակաֆիշինգ» համակարգը 2022- ին կանխել է ֆիշինգային հղումներով անցնելու 507 851 735 փորձ, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան 2021-ին։
Ընկերությունը հայտնում է, որ ֆիշինգային հղումներով անցումներն ամենից հաճախ արգելափակվել են Վիետնամի օգտատերերի սարքերում (17,03%). 2021-ին այդ երկիրը չի եղել ամենաշատ գրոհի ենթարկված երկրների և տարածքների առաջին տասնյակում։ Երկրորդ տեղում Մակաոն է (13,88%), որը նույնպես բացակայել է 2021-ի վարկանիշում։ Երրորդ տեղում Մադագասկարն է (12,04%), որը 2021-ին յոթերորդ հորիզոնականում էր։ Վիետնամից և Մակաոյից բացի, ամենաշատը գրոհների ենթարկված երկրների և տարածքների առաջին հորիզոնականներում հայտնվել են Ալժիրը (11,05%), Մալավին (10,91%) և Մարոկկոն (10,43%): Հինգերորդ տեղ է բարձրացել Էկվադորը (11,05%), իսկ Բրունեյը (10,59%) իջել է մեկ հորիզոնականով ՝ մինչև յոթերորդ: Բրազիլիան (10,57%) և Պորտուգալիան (10,33%) առաջին և երրորդ տեղերից տեղափոխվել են, համապատասխանաբար, ութերորդ և տասներորդ տեղեր, իսկ Ֆրանսիան, որը 2021-ին երկրորդ տեղում էր, լքել է TOP 10-ը։
Ինչպես նախորդ տարիներին, ֆիշինգային էջերի մեծ մասը տեղակայված է եղել COM դոմենային գոտում, սակայն դրա մասնաբաժինը կրճատվել է գրեթե կրկնակի՝ 31,55-ից հասնելով 17,69%-ի։ Երկրորդ տեղում է մնացել XYZ գոտին (8,79%), որի մասնաբաժինը նույնպես նվազել է։ Ըստ չարագործների շրջանում ժողովրդականության երրորդն է դարձել FUN դոմենը (7,85%), որը նախկինում չի գրավել նրանց ուշադրությունը։ Դոմենն ասոցացվում է ժամանցային բովանդակության հետ. հնարավոր է, որ խարդախներին հենց դա է գրավել։ Չորրորդ և հինգերորդ տեղերում են մնացել ORG (3,89%) և TOP (1,80%) դոմենները, որոնք տեղերով փոխվել են 2021-ի համեմատ։ Բացի այդ, կիբեռհանցագործների շրջանում ամենապահանջված դոմենային գոտիների տասնյակում տեղ են գտել որոշ երկրների դոմենային գոտիներ. RU (1,52%), COM.BR (1,13), DE (0,98%), CO.UK (0,98%) և SE (0,92%):
2022-ին «Հակաֆիշինգ»-ի արգելափակած ֆիշինգային հղումներով անցնելու փորձերի ամենամեծ մասը կապված է եղել առաքման ծառայությունները նմանակող էջերի հետ (27,38%)։ Առցանց խանութները (15,56%), որոնք համավարակի ժամանակ ժողովրդականություն են ձեռք բերել չարագործների շրջանում, հայտնվել են երկրորդ տեղում։ Իսկ վճարային համակարգերը (10,39%) և բանկերը (10,39%) զբաղեցրել են, համապատասխանաբար, երրորդ և չորրորդ տեղերը։
2022-ին «Կասպերսկի» ընկերության մոբայլ լուծումը արգելափակել է մեսենջերներից ֆիշինգային հղումներով անցնելու 360 185 փորձ։ Դրանցից 82,71%-ը կազմել են WhatsApp-ից անցումները, 14,12%-ը ՝ Telegram-ից և ևս 3,17%-ը՝ Viber-ից անցումները։
-
17:45 10/03/23Team-ը DigiTec-ում. Էլեկտրոմոբիլների լիցքավորում, cloud gaming և այլ տեխնոլոգիական լուծումներ
-
11:29 21/02/23Team Telecom Armenia. EWC Հայաստան 2022-ի ազգային հաղթող HOPSHOP-ն անցել է Ձեռներեցության աշխարհի գավաթի մրցույթի Համաշխարհային եզրափակիչ փուլ
-
15:10 26/01/23Team Telecom Armenia. ԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
14:16 18/01/23Team Telecom Armenia. Հունվարի 27-ին կներկայացվի «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգային ծրագիրը
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
17:19 15/10/21Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ
-
11:10 05/10/21ռեԱրմենիա. Միասնական տեխնոլոգիական հարթակ՝ խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և իրագործելու համար