Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կասպերսկի. Kaspersky Safe Kids-ն էլ ավելի արդյունավետ է դարձել
07/02/2023 12:52

Կասպերսկի. Kaspersky Safe Kids-ն էլ ավելի արդյունավետ է դարձել

«Կասպերսկի» ընկերության երեխաների առցանց անվտանգության  Kaspersky Safe Kids լուծումը յոթերորդ անգամ արժանացել է AV-TEST անկախ լաբորատորիայի APPROVED Parental Control Software վկայագրին: Windows-ում լուծումն արգելափակել է պոտենցիալ անընդունելի ռեսուրսների 92%-ը (2021-ի 90%-ի համեմատ), իսկ Android-ում՝ 87%-ը (2021-ի 85%-ի համեմատ): Բացի այդ, Kaspersky Safe Kids-ը Windows-ում արգելափակել է «մեծահասակների համար» անցանկալի բովանդակության գրեթե 100%-ը: Թեստավորումը նաև ցույց է տվել, որ սխալ արգելափակումները զգալիորեն նվազել են 2022-ին՝ Windows-ում մինչև 5,6% (2021-ին՝ 6,7%) և Android-ում՝ մինչև 4,8% (2021-ին՝ 6%):

«Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ AV-TEST-ի փորձագետներն առանձին նշել են պրոդուկտի լայն ֆունկցիոնալությունը՝ համացանցում երեխաների  վարքագծի մոնիտորինգի և առցանց և իրական միջավայրում գործողությունների վերահսկման համար: Մասնավորապես, փորձարկողներից մեկը նշել է որոնման հարցումների մոնիթորինգի, էկրանային ժամանակի սահմանափակման, ինչպես նաև Windows-ում և Android-ում՝ ըստ կատեգորիաների, և iOS-ում՝ ըստ համապատասխան տարիքի հավելվածների արգելափակման գործառույթները:

«Սարքերը մեծ դեր են խաղում ժամանակակից երեխաների կյանքում, ինչը կարող է առաջացնել ծնողների անհանգստությունը: Սոցիալական ցանցերից և տեսախաղերից կախվածությունը, տարիքին չհամապատասխանող բովանդակությունը խնդիրների միայն մի մասն են, որոնց կարող է բախվել երեխան: Kaspersky Safe Kids-ը տրամադրում է վիրտուալ աշխարհում երեխաներին պաշտպանելու լավագույն գործիքներն ու տեխնոլոգիաները: Մեր լուծումը նախատեսված է, երեխային անպատշաճ բովանդակությունից զերծ պահելով, նրա մոտ ճիշտ թվային սովորություններ սերմանելու և անցանց ու առցանց իրականության միջև առողջ հավասարակշռություն կառուցելու գործում ծնողներին օգնելու համար»,-  մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության սպառողական բիզնեսի համար արտադրանքի մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Մարինա Տիտովան։

Թեստավորման արդյունքների մասին ավելին կարելի է կարդալ AV-TEST-ի Kaspersky Safe Kids: Parental Control Certification Test 2022 հաշվետվությունում։ Kaspersky Safe Kids-ի մասին ավելին կարելի է իմանալ ընկերության կայքում: