
Տարբերվի՛ր հայկական հեռախոսազանգով․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Team-ը նոր նախագիծ են ներկայացրել
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարեցին միջազգային չափանիշներին համապատասխան հեռախոսազանգի (ringtone) հայկական մեղեդիների ձայնագրությունների թողարկման մասին։ Հայկական զանգերի ձայնագրությունն իրականացրել է ամերիկյան հեղինակավոր «Parma Recordings» ընկերությունը և թողարկվել է «Armsymphony Records» պիտակի ներքո։ Պրոֆեսիոնալ ձայնագրությունը կատարել է «Գրեմմի» մրցանակի առաջադրված հնչյունային ինժեներ Յան Կոշուլիչը։
Ինչպես ասուլիսի ընթացքում նշեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ձայնագրման համար ընտրվել են հատվածներ հայ կոմպոզիտորների ամենահայտնի ստեղծագործություններից, որոնք ճանաչելի են հանրության լայն շրջանակին։ Նախագծի նպատակն է նշանավոր ստեղծագործությունների հատվածների միջոցով հայ դասական երաժշտության հանրահռչակումը միջազգային մասշտաբով:
Ձայնագրվել են Կոմիտասի «Կաքավիկ»-ը, հանտվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» բալետներից, «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, Առնո Բաբաջանյանի Նոկտյուրնը, հատվածներ Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտից, Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնից, Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերներից, Ավետ Տերտերյանի Թիվ 3 սիմֆոնիայից, Ստեփան Շաքարյանի «Ծիծեռնակ»-ից, Տիգրան Մանսուրյանի մեղեդիները կինոֆիլմերից։
Մաեստրո Սմբատյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնության զարգացման քարտեզն այժմ քննարկում են գործընկերների հետ։ Եվ շատ ուրախ է, որ իրենց ծրագրերը կյանքի կոչելու հարցում ի դեմս Team Telecom Armenia-ի ունեն գաղափարակիցներ, որոնց աջակցությամբ կատարվում են հայկական կոմպոզիտորական արվեստի հանրահռչակմանն ուղղված նախագծեր։
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ընդգծեց, որ իրենց կազմակերպության համար շատ կարևոր է սոցիալական պատասխանատվություն կրել ինչպես կրթության, գիտության, այնպես էլ մշակույթի ոլորտներում։ Ըստ պարոն Եսայանի՝ այս նախագծում հետաքրքիր կերպով խաչվում են բարձր տեխնոլոգիաներն ու արվեստը, և տեխնոլոգիաների միջոցով հեշտությամբ կարելի է հայկական բովանդակությունը ներկայացնել աշխարհին։ Team Telecom Armenia-ի պատասխանատուներն ընդգծում են, որ պատրաստ են օգտագործել ամբողջ ռեսուրսները, որպեսզի հայկական բովանդակությունը հասանելի դառնա թվային հարթակներում և ընդհանուր ճանաչում ստանա համաշխարհային շուկայում։
Ասուլիսի բանախոսները նշեցին, որ քննարկում են նախագիծը շարունակելու և հայկական զանգերի շարքն ավելի հարստացնելու հարցը։
Նշենք, որ ձայնագրված մեղեդիները կարող են օգտագործվել նաև սոցիալական ցանցերում որպես տեսանյութերի ֆոնային երաժշտություն։ Զանգերն առայժմ հասանելի են iTunes-ում, իսկ շուտով նաև՝ մյուս երաժշտական հավելվածներում։ Ներբեռնելու համար անհրաժեշտ է iTunes-ում փնտրել Armenian Ringtones:
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։
-
17:45 10/03/23Team-ը DigiTec-ում. Էլեկտրոմոբիլների լիցքավորում, cloud gaming և այլ տեխնոլոգիական լուծումներ
-
11:29 21/02/23Team Telecom Armenia. EWC Հայաստան 2022-ի ազգային հաղթող HOPSHOP-ն անցել է Ձեռներեցության աշխարհի գավաթի մրցույթի Համաշխարհային եզրափակիչ փուլ
-
15:10 26/01/23Team Telecom Armenia. ԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
14:16 18/01/23Team Telecom Armenia. Հունվարի 27-ին կներկայացվի «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգային ծրագիրը
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
17:19 15/10/21Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ
-
11:10 05/10/21ռեԱրմենիա. Միասնական տեխնոլոգիական հարթակ՝ խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և իրագործելու համար