Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում այսօր բացվեցին տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիաներ, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել արդյունավետ ու ժամանակին համընթաց։
Ծրագիրն իրականացնելու համար Պոլիտեխնիկական համալսարանը համագործակցել է Team Telecom Armenia-ի հետ։ Ընկերությունը նվիրաբերել է բարձր տեխնիկական պարամետրերով 200 համակարգիչներ, որոնք ուսանողներին թույլ կտան օգտագործել նոր սարքավորումների հզորությունը կրթական գործընթացում, ավելի արագ ու ճշգրիտ կատարել մաթեմատիկական և այլ հաշվարկներ, աշխատել վերջին սերնդի ծրագրերով։
Լաբորատորիաների բացմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ֆակուլտետի ուսանողները։
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Team Telecom Armenia ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայաններին։ «Մենք այսօր բացում ենք 7 համակարգչային լսարան, որոնց Team-ը նվիրաբերել է թվով 200 երեքը մեկում համակարգիչներ։ Այսօրվա բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի գործունեության համար, չափազանց կարևոր է համակարգչային գույքը։ Նորաբաց լսարաններից օգտվելու են բուհի բոլոր ուսանողները, այդ թվում նաև Քոլեջի ուսանողները»։
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անդրադառնալով շրջանավարտ-համալսարան համագործակցությանը նշեց, որ աշխարհի առաջատար կրթական հաստատություններից շատերի գործունեության շարունակականությունն ու զարգացումը ապահովվում է իրենց շրջանավարտների աջակցության շնորհիվ։ «Սա մի այդպիսի փոքր քայլ է Պոլիտեխնիկական համալսարանին այն ամենի համար, ինչ տվել է ինձ և՛ որպես անհատ, և՛ որպես մասնագետ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ի աջակցության շնորհիվ այժմ ուսանողներն ունեն ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական հնարավորություններով հագեցած լաբորատորիաներ և հուսով եմ, որ դրանք կօգտագործվեն իրենց ամբողջ ծավալով»։
Նշենք, որ այս լսարաններից բացի բացվելու են ևս 7-8 լսարաններ, որոնք նույնպես կահավորված են լինելու նոր համակարգիչներով։
Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի Լիանա Հակոբյանի խոսքով նորաբաց լսարաններում սովորելը իրենց համար մեծ հնարավորություն է։ Այսպիսով նրանք կարող են լինել մրցունակ կադրեր և հետագայում գրանցել մասնագիտական հաջողություններ։
Այս լաբորատորիաներում ոսումնական նյութի մատուցման ընթացքում դասախոսներն օգտագործում են «Teacher» ծրագիրը, որի միջոցով կարողանում են հետևել և անհրաժեշտության դեպքում միջամտել ուսանողների աշխատանքին իրենց համակարգչից, իսկ մասնագիտական խմբերը օգտվում են առցանց ծառայություններից և նոր տեխնոլոգիաներից:
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։
Formula VC-ն վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի չափով ներդրում է կատարել 10Web ստարտափում։ Formula VC-ն ընդհանուր առմամբ 2,2 միլիոն դոլարի…
Մարտի 10-ից 19-ը Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տեղի ունեցավ ամենամյա SXSW (South by Southwest) միջոցառումը, որին մասնակցեցին նաև հայկական BrandLens…
ProductHunt-ում թողարկվել է Կրիսպ 2.0-ը «Մենք թողարկում ենք Meeting Notes, ինտեգրված հենց Krisp-ի մեջ։ Krisp օգտագորխելով ոչ միայն աղմուկն եք…
«Կասպերսկի» ընկերության մոբայլ լուծումները 2022-ին հայտնաբերել են վնասաբեր կամ անցանկալի ծրագրերի տեղադրման 1 661 743 փաթեթներ, ինչը 1 803 013-ով…
Առաջին հայացքից Boston Dynamics-ը տարօրինակ է ProMat-ի պես շոուի համար: Տասնամյակների ընթացքում ընկերությունն իր համբավն է կառուցել ռոբոտաշինության շուկայում և…
Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է 14 խելահեղ գեներատիվ արհեստական բանականության գործիքներ և այդ ցանկում ընդգրկել նաև հայկական Picsart-ը։ Մարտի սկզբին այս շարքում էին հայտնվել հայկական…