Business

Team Telecom Armenia. ԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում այսօր բացվեցին տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիաներ, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել արդյունավետ ու ժամանակին համընթաց։

Ծրագիրն իրականացնելու համար Պոլիտեխնիկական համալսարանը համագործակցել է Team Telecom Armenia-ի հետ։ Ընկերությունը նվիրաբերել է բարձր տեխնիկական պարամետրերով 200 համակարգիչներ, որոնք ուսանողներին թույլ կտան օգտագործել նոր սարքավորումների հզորությունը կրթական գործընթացում, ավելի արագ ու ճշգրիտ կատարել մաթեմատիկական և այլ հաշվարկներ, աշխատել վերջին սերնդի ծրագրերով։

Լաբորատորիաների բացմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ֆակուլտետի ուսանողները։

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Team Telecom Armenia ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայաններին։ «Մենք այսօր բացում ենք 7 համակարգչային լսարան, որոնց Team-ը նվիրաբերել է թվով 200 երեքը մեկում համակարգիչներ։ Այսօրվա բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի գործունեության համար, չափազանց կարևոր է համակարգչային գույքը։ Նորաբաց լսարաններից օգտվելու են բուհի բոլոր ուսանողները, այդ թվում նաև Քոլեջի ուսանողները»։

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անդրադառնալով շրջանավարտ-համալսարան համագործակցությանը նշեց, որ աշխարհի առաջատար կրթական հաստատություններից շատերի գործունեության շարունակականությունն ու զարգացումը  ապահովվում է իրենց շրջանավարտների աջակցության շնորհիվ։ «Սա մի այդպիսի փոքր քայլ է Պոլիտեխնիկական համալսարանին այն ամենի համար, ինչ տվել է ինձ և՛ որպես անհատ, և՛ որպես մասնագետ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ի աջակցության շնորհիվ այժմ ուսանողներն ունեն ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական հնարավորություններով հագեցած լաբորատորիաներ և հուսով եմ, որ դրանք կօգտագործվեն իրենց ամբողջ ծավալով»։

Նշենք, որ այս լսարաններից բացի բացվելու են ևս 7-8 լսարաններ, որոնք նույնպես կահավորված են լինելու նոր համակարգիչներով։

Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողուհի Լիանա Հակոբյանի խոսքով նորաբաց լսարաններում սովորելը իրենց համար մեծ հնարավորություն է։ Այսպիսով նրանք կարող են լինել մրցունակ կադրեր և հետագայում գրանցել մասնագիտական հաջողություններ։

Այս լաբորատորիաներում ոսումնական նյութի մատուցման ընթացքում դասախոսներն օգտագործում են «Teacher» ծրագիրը, որի միջոցով կարողանում են հետևել և անհրաժեշտության դեպքում միջամտել ուսանողների աշխատանքին իրենց համակարգչից, իսկ մասնագիտական խմբերը օգտվում են առցանց ծառայություններից և նոր տեխնոլոգիաներից:

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։

Recent Posts

Activeloop-ը 11 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների…

1 day ago

Hoory AI-ը Product Hunt-ում է

Hoory AI-ը Product Hunt-ում է։ Հայկական ստարտափի օգտին կարող եք քվեարկել այստեղ: Ձեր աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր են մեզ…

1 day ago

Հայերի հիմնադրած Cognaize-ն արհեստական բանականության գերազանցության մրցանակիր է դարձել

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի: Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման…

1 week ago

Կասպերսկի. Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել

Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում…

1 week ago

Team Telecom Armenia-ի ինտերնետը հասանելի է մետրոյում

Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։ Երևանի մետրոյում, որտեղ…

1 week ago

Կմեկնարկի Webflow-ի դասընթաց՝ աշխատանքի հնարավորությամբ

Հետաքրքրվա՞ծ եք Webflow ծրագրով կամ ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է, ուրեմն բաց մի թողեք Webflow դասընթացի տեղեկատվական օրը,…

1 week ago