
Հայկական PopUp School-ը 540 հազար դոլար ներդրում է ստացել
Dasaran կրթական ծրագրի թիմի կողմից ԱՄՆ կրթական շուկայի համար ստեղծած Popup School կրթական հարթակը վերջին մեկուկես տարվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ներգրավել է $540,000 դոլար ներդրում՝ գնահատվելով 6 միլիոն դոլար իր նախնական ֆինանսավորման փուլում։
Կրթության ոլորտում Dasaran կրթական ծրագրի թիմի կողմից կուտակած շուրջ 14 տարվա գիտելիքը և փորձն այժմ ներդրվում է ԱՄՆ կրթական շուկան գրավելու համար։ PopUp School-ը արդեն իսկ հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել`դառնալով ԱՄՆ-ում 2022 թվականի լավագույն ստարտափ՝ ըստ 2022 Startup of the Year/IT Software by Globee Award և հայտնվելով 2022 Startup of the Year by Guess Education Award-ի լավագույնների ցանկում։ PopUp School-ը նաև մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան հայտնի լրատվական, կրթական կայքերի շրջանում և հայտնվել անգամ ամենահեղինակավոր և ամենահայտնի Forbes ամսագրում։
«Ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի կրթական համակարգը փոփոխության կարիք ունի, և մենք վճռական ենք առաջնորդելու այդ փոփոխությունը: Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ կրթական համակարգը, ոչ թե կթելադրի երեխային սովորելու մեկ ստանդարտ եղանակ, այլ կուսումնասիրի ու կգտնի երեխայի ուժեղ և թույլ կողմերը, ու կստեղծի հենց իր սովորելու առանձնահատկություններին հարմար կրթական ծրագիր»,-նշում է PopUp School հարթակի համահիմնադիր, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանը։
PopUp School-ը 12-ամյա կրթության համար նախատեսված առցանց ուսուցման անհատականացված հարթակ է, որն իդենտիֆիկացնում է աշակերտի ուսանելու անհատական նախասիրություններն ու առանձնահատկությունները և հատուկ ալգորիթմի միջոցով ստեղծում երեխայի համար այպիսի ծրագիր, որը «կարված է» հենց իր ուսուցման առանձնահատկությունների վրա։ Հետազոտություններն արդեն ցույց են տալիս, որ աշակերտները, որոնք վեցնում են Popup School հարթակի դասերը, 37 տոկոսով ավելի լավ են սովորում դպրոցում։
Սա կրթության ապագան է, և այն այժմ հասանելի է PopUp School-ի միջոցով:
-
17:36 17/12/21Beeline-ի #ՇԵՅՔԸ վերադառնում է ամանորյա նվերների շքերթով
-
19:49 24/11/21Team Telecom Armenia-ն նախատեսում է հանդես գալ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO)
-
12:10 30/10/21«Թիմը» DigiTec-ում ներկայացնում է IT աշխարհի ամենահետաքրքիր ձեռքբերումները և ընկերության առաջադեմ ծառայությունները
-
22:07 22/10/21Team Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավոր
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
17:19 15/10/21Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ
-
11:10 05/10/21ռեԱրմենիա. Միասնական տեխնոլոգիական հարթակ՝ խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և իրագործելու համար
-
16:04 27/08/21Picsart-ը ներգրավեց 130 մլն դոլար, հայկական «ստարտափն» այժմ գնահատվում է 1 մլրդ դոլարից ավել
-
18:58 26/04/21Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2021թ. հունվար-մարտ