
«Կասպերսկի» ընկերությունը 111 արտոնագիր է ստացել 2022-ին
«Կասպերսկի» ընկերությունը 2022-ի ընթացքում ստացել է 111 արտոնագիր և ներկայացրել 54 նոր հայտ։ Վերջերս հրապարակված արտոնագրերից 47-ը տրամադրել է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակը, 31-ը՝ ռուսաստանյան Մտավոր սեփականության դաշնային ծառայությունը, 23-ը՝ Չինաստանի մտավոր սեփականության պետական գերատեսչությունը, ութը՝ Արտոնագրերի եվրոպական գրասենյակը և երկուսը՝ Արտոնագրերի ճապոնական գրասենյակը։
Ընկերությունը հայտնում է, որ անցնող տարում գրանցված նորարարությունների մեծ մասն ընդգրկում է կիբեռանվտանգության ոլորտի տեխնոլոգիաները։ Դրանք կապված են մեքենայական ուսուցման, ամպային ենթակառուցվածքի, անվտանգության իրադարձությունների կառավարման (SIEM), ինչպես նաև վնասաբեր ծրագրերի հայտնաբերման և սպամից պաշտպանության հետ: Բացի այդ, «Կասպերսկի» ընկերությունն ակտիվորեն արտոնագրել է իր գյուտերը նաև այլ ոլորտներում, ներառյալ տվյալների փոխանցման, գովազդի արգելափակման հետ կապված տեխնոլոգիաները և քաղաքացիական դրոնների հայտնաբերման լուծումները:
Նշվում է, որ նորարարությունները կարևոր դեր են խաղում «Կասպերսկի» ընկերության՝ որպես ՏՏ առաջատար ընկերության զարգացման գործում. նրա մասնագետները մշտապես աշխատում են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման համար նոր տեխնոլոգիաների ստեղծման և ներդրման ուղղությամբ: Կազմակերպությունը կանոնավոր կերպով արտոնագրային հայտեր է ներկայացնում իր փորձագիտական լուծումների և փորձարարական հետազոտությունների հետ կապված ոլորտներում։
«Այս տարվա արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են «Կասպերսկի» ընկերության գաղափարական առաջատարությունն ամբողջ աշխարհում տեխնոլոգիաների տարբեր բնագավառներում և նորարարությունները կյանքի կոչելու նրա ձգտումը: Հուսով ենք, որ հաջորդ տարի ավելի շատ արտոնագրային հայտեր կներկայացնենք՝ հաշվի առնելով, որ մենք արդեն ունենք բազմաթիվ նոր գաղափարներ ընկերության տարբեր թիմերից, ներառյալ՝ KasperskyOS-ը, EDR-ը, KUMA-ն, մոբայլ մշակումը, բովանդակության զտումը և սպառնալիքների վերլուծությունը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության մտավոր սեփականության ռազմավարական զարգացման բաժնի ղեկավար Անտոն Տիխոմիրովը։
Իր գոյության ողջ ընթացքում ընկերությունն ավելի քան 1300 արտոնագիր է ստացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԵՄ-ում, Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում։
-
17:36 17/12/21Beeline-ի #ՇԵՅՔԸ վերադառնում է ամանորյա նվերների շքերթով
-
19:49 24/11/21Team Telecom Armenia-ն նախատեսում է հանդես գալ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO)
-
12:10 30/10/21«Թիմը» DigiTec-ում ներկայացնում է IT աշխարհի ամենահետաքրքիր ձեռքբերումները և ընկերության առաջադեմ ծառայությունները
-
22:07 22/10/21Team Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավոր
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
17:19 15/10/21Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ
-
11:10 05/10/21ռեԱրմենիա. Միասնական տեխնոլոգիական հարթակ՝ խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և իրագործելու համար
-
16:04 27/08/21Picsart-ը ներգրավեց 130 մլն դոլար, հայկական «ստարտափն» այժմ գնահատվում է 1 մլրդ դոլարից ավել
-
18:58 26/04/21Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2021թ. հունվար-մարտ