
CaseKey. Հայկական թիմը կմասնակցի միջազգային մրցույթին ԱՄՆ-ում
2023թ․-ի փետրվարին ԱՄՆ Ֆրորիդա նահանգում տեղի կունենա Heavener’s International Case Competition-ը (HICC)։ Մրցույթին հրավիրված են մասնակցել 14 թիմ ողջ աշխարհից, որոնց մեջ արդեն երկրորդ տարին է հայկական CaseKey թիմն է։
Թիմը ձևավորվել է CaseKey 2022-ի լավագույն մասնակիցներից։ Ի սկզբանե CaseKey-ին մասնակցելու համար ստացվել էր ավելի քան 500 դիմում տեղական ԲՈՒՀ-երի ուսանողներից, որոնցից միայն 120-ն էին ստացել հրավեր մասնակացելու միջոցառմանը։ Ի վերջո եզրափակիչ էին հասել միայն 70-ը։
Շուրջ 7 ամիս տևած մրցույթի ընթացքում մասնակիցները բաժանվել էին 5-6 հոգանոց թիմերի, մասնակցել բազում դասախոսությունների։ Բանախոսների շարքում էր ԱՄՆ-ի լավագույն քոուչերից մեկը՝ Շոն Լիմոնը, ում թիմը 3 անգամ հաղթել է միջազգային բիզնես խնդիրների լուծման մրցույթների Champions Trophy-ն։
Մինչև եզրափակիչ միջոցառումը, այս տարի մասնակիցներն արդեն լուծել են հանրային կարևորության երեք խնդիր՝ (1) Ստեփանավան համայնքի զարգացման ռազմավարություն (լավագույն 2 լուծումներ առաջարկող թիմերը ստացել են կրթաթոշակներ` իրենց առաջարկները գաղափարներից ներդրումային ծրագրի վերածելու համար) (2) Երևան քաղաքում էլեկտրական սկուտեռների կարգավորման կոնցեպտի մշակում (մրցույթից հետո մասնակիցները ներկայացրել են իրենց լուծումները ՀՀ Ազգային ժողովում համապատասխան հանձնախմբի լսումների ժամանակ)։ (3) Արմաթ ինժեներական լաբորատորիաների միջազգայնացման ռազմավարություն (ներկայումս CaseKey մասնակիցների և ԱՏՁՄ թիմի հետ ստեղծվում է աշխատանքային խումբ` արտահանման ռազմավարության լրամշակման և իրագործման համար):
Եզրափակիչ միջոցառման ընթացքում թիմերը ներկայացրեցին Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գործակալության (EKENG) կողմից առաջադրված e-citizen.am հարթակի հանրայնացման խնդրի լուծման իրենց տարբերակները։
CaseKey-ի նպատակը ուսանողներին հնարավորություն տալն է ձեռք բերել գիտելիքներ, որոնք նրանց կօգնեն լուծել հայկական բիզնեսների առևջ ծառացող իրական խնդիրները։ Ամենամյա մրցույթին արդեն մասնակցել են ավելի քան 200 ուսանողներ, որոնցից շատերը արդեն համատեղում են մասնագիտական աշխատանքները ուսուցման հետ։
Մի քանի ամսից արդեն 5 մասնակիցներից կազմված թիմը կմեկնի ԱՄՆ և կներկայացնի Հայաստանը միջազգային բիզնես խնդիրների լուծման մրցույթում։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ https://nationinaction.com/casekey-goes-to-hicc-2022-florida-usa/:
-
17:36 17/12/21Beeline-ի #ՇԵՅՔԸ վերադառնում է ամանորյա նվերների շքերթով
-
19:49 24/11/21Team Telecom Armenia-ն նախատեսում է հանդես գալ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO)
-
12:10 30/10/21«Թիմը» DigiTec-ում ներկայացնում է IT աշխարհի ամենահետաքրքիր ձեռքբերումները և ընկերության առաջադեմ ծառայությունները
-
22:07 22/10/21Team Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավոր
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
17:19 15/10/21Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ
-
11:10 05/10/21ռեԱրմենիա. Միասնական տեխնոլոգիական հարթակ՝ խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և իրագործելու համար
-
16:04 27/08/21Picsart-ը ներգրավեց 130 մլն դոլար, հայկական «ստարտափն» այժմ գնահատվում է 1 մլրդ դոլարից ավել
-
18:58 26/04/21Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2021թ. հունվար-մարտ