Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Viber-Հայաստան ալիքի, թարմացումների և հնարավորությունների մասին
26/10/2022 14:27

Viber-Հայաստան ալիքի, թարմացումների և հնարավորությունների մասին

Մարդիկ օրեցօր ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում ակնթարթային մեսենջերներում, որոնց ֆունկցիոնալությունն այլևս չի սահմանափակվում նամակագրությամբ։ Հայաստանում ամենից շատ օգտագործվող Viber մեսենջերն առաջարկում է հարմարավետ և անվտանգ հաղորդակցության լայն հնարավորություններ և կիսվում է մի շարք գործառույթներով, որոնց մասին հետաքրքիր կլինի իմանալ հավելվածի ինչպես նոր, այնպես էլ փորձառու օգտատերերին։

Viber ալիքներ

Viber ալիքների շնորհիվ օգտատերերը կարող են հետևել հետաքրքիր և ռելեվանտ բովանդակությանը, նորություններ կարդալ՝ առանց մեսենջերից դուրս գալու։ Միանալով ալիքին՝ նոր անդամները կարող են տեսնել ալիքի գրառումների ամբողջ պատմությունը: Ալիքի ադմինիստրատորները կարող են լսարանի հետ կիսվել լուսանկարներով և տեսանյութերով, ինչպես նաև հարցումներ անցկացնել՝ պարզելու բաժանորդների կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ:

Ալիքի բաժանորդների ցուցակները գաղտնի են և հասանելի են միայն սուպերադմիններին, մինչդեռ օգտատերերը կարող են տեսնել ալիքի անդամների ընդհանուր թիվը: Դրա շնորհիվ օգտվողի տվյալները ապահով են, ինչը Viber-ի համար առաջնահերթություն է:

Հետաքրքրություններին համապատասխան ալիք հնարավոր է փնտրել որոնման մեջ ինչպես ալիքի անվանումով, այնպես էլ բանալի բառերով։ Յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել իր սեփական ալիքը Viber-ում՝ ցանկացած օգտատեր, ընկերություն կամ, օրինակ, բլոգեր: Ալիք ստեղծելու համար վերևի աջ անկյունում անցե՛ք «Ստեղծել զրույց» բաժինը և ընտրեք ալիք ստեղծելու տարբերակը։

Viber-ն ունի նաև հատուկ ալիք Հայաստանի օգտատերերի համար՝ Viber Հայաստան։ Այն հրապարակում է թարմացումների և կարևոր գործառույթների մասին բոլոր նորությունները, լոկալ AR դիմակների և սթիքերների հայտարարություններ, ինչպես նաև այլ օգտակար տեղեկություններ:

Անհետացող հաղորդագրություններ

Viber-ի միջոցով օգտատերերը կարող են ընտրել, թե որ հաղորդագրությունները կմնան խոսակցության մեջ և որոնք կանհետանան ստացողի հեռախոսից։ Անհետացող հաղորդագրություններ ուղարկելիս կարող եք ընտրել, թե որքան ժամանակ անց կջնջվի հաղորդագրությունները ստացողի կարդալուց հետո՝ 10 վայրկյան, մեկ րոպե, մեկ ժամ կամ մեկ օր: Անհետացող հաղորդագրությունները հասանելի են ինչպես անձնական, այնպես էլ խմբակային զրույցներում, և եթե ինչ-որ մեկը նման հաղորդագրության սքրինշոթ անի, հավելվածը կտեղեկացնի ուղարկողին: Գործառույթն օգտագործելու համար սեղմեք զրույցի պատուհանի ներքևի վահանակի ժամանակաչափի պատկերակին և ընտրեք ցանկալի ժամանակային միջակայքը:

Աուդիո և տեսազանգեր

Առաջին հերթին, Viber-ը, իհարկե, հաղորդակցման հավելված է, ուստի հատուկ ուշադրություն է դարձվում մեսենջերում աուդիո և տեսազանգերի հնարավորություններին։ Viber զանգերը ժամանակի սահմանափակում չունեն և նաև անվճար են (պահանջվում է միայն ինտերնետ կապ): Այս ամենը հավելվածը դարձնում է հիանալի միջոց ինչպես հարազատների, այնպես էլ աշխատանքային գործընկերների հաղորդակցվելու համար։ Viber-ի մեկ այլ օգտատիրոջ զանգահարելու համար անցե՛ք «Զանգեր» ներդիր և սեղմե՛ք հեռախոսի (աուդիո զանգի համար) կամ տեսախցիկի (տեսազանգի համար) պատկերակը:

«Իմ գրառումները»

«Իմ գրառումները» Viber-ում, ըստ էության, զրույց է ինքն իր հետ, որտեղ օգտատերը կարող է պահպանել կարևոր տեղեկություններ, այլ օգտատերերի հաղորդագրություններ, լուսանկարներ, տեսանյութեր և այլ ֆայլեր, ինչպես նաև կազմել ցուցակներ, նշել ավարտված առաջադրանքները և սահմանել հիշեցումներ: Կարևոր տեղեկատվությունը կարող է ամրացվել զրույցի վերևում՝ դրան արագ մուտք ունենալու համար: «Իմ գրառումները» զրույցը հասանելի է «Ավելին» ներդիրում: Նման նոթատետրի առավելությունները թղթայինի նկատմամբ ակնհայտ են՝ այն երբեք չի կորչի և միշտ կլինի ձեռքի տակ, քանի որ My Notes-ը ավտոմատ կերպով համաժամացվում է օգտագործողի սարքերի միջև:

Նամակագրության հայցումներ

Երբ Viber-ի օգտատերը հաղորդագրություն է ստանում անծանոթից, ով իր կոնտակտների ցանկում չէ, այն լռելյայնորեն գնում է հատուկ թղթապանակ՝ նամակագրության հարցումներով: Միայն նամակագրության հարցումն ընդունելուց հետո զրույցը կտեղափոխվի նամակագրության հիմնական բաժին: Viber-ում այս գործառույթը լռելյայն միացված է:

Հաղորդագրության թարգմանություն

Օգտատերերը կարող են ցանկացած Viber զրույցի հաղորդագրություն թարգմանել այլ լեզվով՝ առանց հավելվածից դուրս գալու: Արագ թարգմանությունը հասանելի է տասնյակ լեզուների համար: Ուղղակի հարկավոր է սեղմել և պահել հաղորդագրության վրա և ընտրել թարգմանության տարբերակը. հաղորդագրության թարգմանությունը կհայտնվի հենց սկզբնական հաղորդագրության տակ: Լռելյայն թարգմանության լեզուն կարող է փոխվել Viber-ի կարգավորումներում:

 Viber Out

Viber մեսենջերի առանձնահատկություններից է «Viber Out» գործառույթը, որը տարբերակում է Viber-ն այլ հարթակներից։ Գործառույթի միջոցով օգտատերերը կարող են միջազգային զանգեր կատարել նույնիսկ նրանց, ովքեր չեն օգտվում Viber-ից։ Viber Out ծառայությունը մատուցվում է վճարովի հիմունքներով։

Viber Out-ով զանգ կատարելու համար նախ անհրաժեշտ է համալրել օգտատիրոջ հաշվեկշիռը: