Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կասպերսկի. Չարագործները կտրուկ ակտիվացրել են ռեսուրս արդյունահանող ընկերություններում ներդրումների թեմայի առցանց շահագործումը
20/09/2022 14:19

Կասպերսկի. Չարագործները կտրուկ ակտիվացրել են ռեսուրս արդյունահանող ընկերություններում ներդրումների թեմայի առցանց շահագործումը

«Կասպերսկի» ընկերությունը գրանցել է բնական ռեսուրսներում ներդրումներից եկամտի խոստումներով կեղծ կայքերի թվի կտրուկ աճ. 2022-ի հուլիս-օգոստոսին ընկերությունը 5,5 անգամ ավելի շատ նման URL-հասցեներ է արգելափակել, քան տարվա առաջին վեց ամիսներին միագումար։ Ընդամենը հունվարից փորձագետները հայտնաբերել են մոտ երեք հազար կասկածելի ռեսուրս։

Ինչպես պարզաբանում են ընկերության փորձագետները, պոտենցիալ զոհերին գրավելու համար չարագործներն օգտագործում են  ռեսուրս արդյունահանող խոշոր ընկերությունների անվանումների հիշատակումով սքամ-սխեմա: Որպես կանոն, կեղծ էջն իրենից ներկայացնում է կայք կամ նպատակային էջ՝ այդպիսի ձեռնարկություններից մեկում ներդրումների հասանելիություն բացելու մասին տեղեկատվությամբ։ Օգտատերը սեղմում է «Խորհրդակցել» հղումը և վճարում «կոմիսիոն» գումարը, սակայն շահավետ ներդնելու հնարավորություն այդպես էլ չի ստանում՝ միաժամանակ կորցնելով գումար և փոխանցելով բանկային քարտի տվյալները։

Հաճախ կեղծ կայքերը գունեղ ու մանրամասն են ստեղծում, դրական արձագանքներով, իբր եկամուտ ստացած անձի շահույթի արտանկարներով։ Նման ռեսուրսներում հաճախ նկարագրվում են հաջողության պատմություններ։

Չարագործները նաև օգտագործում են հայտնի թոփ-մենեջերների անուններն ու լուսանկարները։ Նրանց անունից նրանք գրում են կեղծ ուղերձներ և կոչ  անում ներդնել, օրինակ, նավթագազային ընկերությունում: Մեկ այլ հնարք է որոշակի ընկերության կողմից ներդրումային հնարավորության թեստ անցնելու առաջարկը, որից հետո իբր կբացվի հետագա գործողությունների համար այլ հարթակին հասանելիությունը:

Նման շատ ռեսուրսներ նպատակաուղղված են Ուզբեկստանի կամ Տաջիկստանի բնակիչներին։ Հավանաբար, չարագործները հույսը դնում են այդ երկրների օգտատերերի ֆինանսական ու թվային անբավարար գրագիտության վրա։

«Չարագործները միշտ հետևում են լրատվական օրակարգին, և բնական գազի գների քննարկումները նրանց ուշադրությունից դուրս չեն մնացել։ Կան տարբեր ուղիներ, որոնցով նման հղումները հայտնվում են օգտատերերի մոտ, բայց հիմնականում դա էլեկտրոնային փոստն է։ Օրինակ՝ օգտատերը սքամ-նամակ է ստանում, որում չարագործները համոզում են նրան անցնել հղմամբ այն պատրվակով, որ իր համար հայտնվել է եզակի առաջարկ կամ հրապարակվել է թեժ նորություն ռեսուրսների արդյունահանման մեջ ներդրումներ կատարելու թեմայով»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության զտման մեթոդների զարգացման բաժնի ղեկավար Ալեքսեյ Մարչենկոն։

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն