
Viber-ն արդեն հասանելի է Microsoft Store-ում և Samsung Galaxy Store-ում
Rakuten Viber-ը՝ մասնավոր և անվտանգ հաղորդագրությունների և ձայնային հաղորդակցության համաշխարհային առաջատարը, տեղեկացնում է, որ Viber մեսենջերն այժմ հասանելի է ներբեռնման համար Microsoft Store-ում և Samsung Galaxy Store-ում։ Այն հնարավորություն կտա առավել լայն շրջանակներին ներբեռնել Viber-ը Windows սարքերում և Samsung բջջային սարքերում:
Viber-ի համակարգչային տարբերակից օգտվողների մոտավորապես 90%-ն օգտագործում է Windows համակարգիչներ, իսկ Android-ի ակտիվ օգտատերերի 38,1%-ը՝ Samsung գաջեթներ։ Ուստի այս թարմացումը կարևոր է օգտատերերի երկու խմբերի համար: Այժմ օգտատերերը կկարողանան հեշտությամբ ներբեռնել երկու հարթակներում էլ Viber հավելվածը, ինչպես նաև հաղորդակցման այլ հավելվածներ, ինչպիսիք են WeChat-ը և TikTok-ը։
Microsoft ընկերությունն իր սարքերի համար առաջարկում է առաջատար տեխնոլոգիաները․ Microsoft App Store-ում հասանելի են ավելի քան 669,000 հավելվածներ: Microsoft Store-ում այսուհետ հասանելի Viber հավելվածը թույլ է տալիս հաղորդագրություններ ուղարկել և զանգեր կատարել անմիջապես ձեր համակարգչիչ կամ նոութբուքից, ինչը մեծ պահանջարկ ունի օգտատերերի շրջանում: Անհատական համակարգիչների համար նախատեսված հավելվածը կարող է օգտագործվել ինչպես հարազատների հետ շփվելու, այնպես էլ բիզնես վարելու, խմբակային զանգերի, Viber ալիքների հետ համագործակցելու և հիշեցումներ տեղադրելու համար: Այն նաև օգնում է նվազեցնել աչքերի լարվածությունը՝ թույլ տալով վայելել Viber-ի բջջային տարբերակի բոլոր հնարավորությունները մեծ էկրանին:
Samsung Galaxy Store-ը հասանելի է 125 երկրներում: Այս երկու հարթակներն ունեն միլիարդավոր ակտիվ օգտատերեր ամբողջ աշխարհում, ուստի Viber-ն այսուհետ հասանելի է դարձել ավելի մեծ և աճող օգտատերերի բազայի համար:
«Viber-ի միլիոնավոր օգտատերերի համար, ովքեր օգտագործում են Microsoft և Samsung սարքեր, այս թարմացումը հասանելի է դարձնում Viber-ի վերջին հնարավորությունները: Մեր համակարգչային և բջջային հավելվածը մշտապես զարգանում է, որպեսզի ապահովի էլ ավելի անվտանգ, մասնավոր և հարմարավետ հաղորդակցություն»,- ասում է Rakuten Viber-ի պլատֆորմի փոխնախագահ Ռոյ Սեմմերը: «Մենք ուրախ ենք, որ Viber-ը հավելյալ աջակցություն է ստացել հավելվածների խանութներում և անհամբեր սպասում ենք նոր գործառույթների գալուն»:
Viber հավելվածը նախկինում գերազանցել է 1 միլիարդ ներբեռնումները Google Play Store-ում Android սարքերի համար: Հավելվածը հասանելի է նաև Apple Store-ում, Huawei Store-ում և Xiaomi Store-ում:
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։ Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը: Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:
-
08:54 27/05/23Team Telecom Armenia-ի 25 Գբ/վ արագության NGN ցանցն արդեն հասանելի է 150 հազար տնային տնտեսության
-
18:43 16/05/23Մանկական ուռուցքաբանության միջազգային համաժողովը Հայաստանում կանցկացվի Team-ի աջակցությամբ
-
11:07 06/05/23Team Telecom Armenia. Անվճար կրթական ծրագիր պատերազմից տուժած ընտանիքների երեխաների համար
-
17:45 10/03/23Team-ը DigiTec-ում. Էլեկտրոմոբիլների լիցքավորում, cloud gaming և այլ տեխնոլոգիական լուծումներ
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
17:03 09/02/22Սիրո տոների առթիվ Ucom-ում գործում են զեղչեր մի շարք սարքավորումների վրա
-
17:19 15/10/21Ucom-ում պաշտոնապես մեկնարկել է iPhone 13-ի վաճառքը
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
-
11:45 04/07/22Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2022թ. հունվար-մարտ
-
11:10 05/10/21ռեԱրմենիա. Միասնական տեխնոլոգիական հարթակ՝ խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ գտնելու և իրագործելու համար