Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
500 մլն ԱՄՆ դոլար գնահատվող հայկական CodeSignal-ը դարձել է ԱՏՁՄ անդամ
28/02/2022 16:05

500 մլն ԱՄՆ դոլար գնահատվող հայկական CodeSignal-ը դարձել է ԱՏՁՄ անդամ

Հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափը, որի գործիքներից և տեխնոլոգիական լուծումներից այսօր օգտվում են աշխարհահռչակ շատ ընկերություններ, ինչպիսիք են՝ Netflix, Facebook, Uber, Zoom, Dropbox, Quora և մի շարք այլ ճանաչում ունեցող ընկերություններ, դարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) լիիրավ անդամ։

«ԱՏՁՄ-ն ուժեղ է իր անդամ ընկերություններով։ Համոզված եմ, որ մեր կազմակերպությունները ոչ միայն ակտիվորեն կներգրավվեն միության կողմից իրականացվող ծրագրերում, այլև մենք նոր ռազմավարական և կարևոր ծրագրեր կսկսենք համատեղ», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Վստահ ենք, որ «Քոդսիգնալ» ընկերության փորձը և ԱՏՁՄ-ի հետ համագործակցությունն իրենց դրական ներդրումը կունենան Հայաստանի ՏՏ համայնքում։ Արդեն իսկ քննարկել ենք կրթական ոլորտի զարգացմանը նպաստող մի քանի կարևոր ծրագրեր, և վստահ եմ` շուտով հանդես կգանք բազմաթիվ նախաձեռնություններով», – նշեց CodeSignal ընկերության տեխնիկական տնօրեն և Երևանյան գրասենյակի տնօրեն։ Էդուարդ Փիլիպոսյանը։

Հիշեցնենք, որ CodeSignal-ը տրամադրում է տարբեր գործիքներ, որոնք օգնում են ավտոմատ կերպով գնահատել աշխատանքի դիմորդների կարողությունները, ինչի շնորհիվ մարդիկ աշխատանքի են ընդունվում ոչ թե իրենց CV-ի հիման վրա, այլ գիտելիքների և հմտությունների։ Նախորդ տարվա սեպտեմբերին CodeSignal ընկերությունը հայտարարեց 50 մլն. դոլար ներդրման մասին՝ մոտենալով հայկական հաջորդ յունիքորնի տիտղոսին։ Այս նոր ներդրման շնորհիվ CodeSignal-ը գնահատվում է 500 մլն. դոլար։

CodeSignal-ն առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ եւ այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։

Այն առավել արդար մեխանիզմ է առաջարկում՝ երկրորդական դարձնելով թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականն ու նրան տալով հմտությունները դրսեւորելու հնարավորություն:

2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն և միջազգային հեղինակավոր բազմաթիվ այլ ընկերություններ այսօր օգտվում են CodeSignal պլատֆորմից, որպեսզի առավել անկողմնակալ կերպով տաղանդավոր մասնագետներ ընտրեն իրենց ընկերությունների համար: 

CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում՝ հասցնելով ընկերության արժեքը $500 միլիոնի։