Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայկական BeeGraphy հարթակը հրավիրում է 3D մոդելավորողներին փորձարկել աշխարհում առաջին օնլայն 3D պարամետրիկ խմբագրիչը
28/12/2021 19:26

Հայկական BeeGraphy հարթակը հրավիրում է 3D մոդելավորողներին փորձարկել աշխարհում առաջին օնլայն 3D պարամետրիկ խմբագրիչը

Հայկական BeeGraphy ընկերությունը գործարկում է աշխարհում առաջին օնլայն հարթակը, որտեղ օգտատերերը կարող են գնել կամ ստեղծել 2D & 3D պարամետրիկ մոդելներ։

BeeGraphy հարթակը նախատեսված է ինչպես 2D և 3D մոդելավորողների համար, այնպես էլ այն անձանց ու ընկերությունների, որոնք շահագործում են համակարգչաթվային լազերային տպագրության սարքավորումներ (CNC machine) և եռաչափ տպիչներ։ Հարթակի ծառայություններից կարող են օգտվել նաև տարաբնույթ պարագաների և աքսեսուարների արտադրությամբ զբաղվող ընկերությունները, որոնց համար կգործի BeeGraphy-ի 2D/3D պարամետրիկ մոդելների խանութը։

BeeGraphy-ի առանցքային արտադրանքը պարամետրիկ մոդելավորման օնլայն գործիքակազմն է՝ BeeGraphy Editor-ը, որի գործարկումը աննախադեպ իրադարձություն է համարվում 2D և 3D մոդելավորման և նախագծման ինդուստրիայում։

Աշխարհում առաջին օնլայն պարամետրիկ մոդելավորման ծրագիրը

BeeGraphy ընկերությունը ստեղծել է 2D/3D պարամետրիկ մոդելավորման օնլայն խմբագրիչ, որի անալոգը աշխարհում դեռևս գոյություն չունի։ BeeGraphy-ի առցանց պարամետրիկ մոդելավորման հարթակը գալիս է լրացնելու մոդելավորման համաշխարհային ինդուստրիայում արդեն մի քանի տարի շարունակ նկատվող հսկայական պահանջարկը, այն է՝ ամպային սերվերների և համաշխարհային ցանցի տված հնարավորություններն օգտագործել պարամետրիկ 2D և 3D մոդելներ մշակելու և համօգտագործելու համար։

BeeGraphy-ի մոդելավորման ծրագրակազմում օգտագործվում են NURBS-ի վրա հիմնված մաթեմատիկական մոդելավորման ալգորիթմներ, ինչի արդյունքում մոդելների ճշգրտությունը հասնում է առավելագույնի։

Այս պահին BeeGraphy Editor մոդելավորման ծրագիրը գտնվում է վերջնական լրամշակումների փուլում (V1.0)։ Ծրագրակազմի առաջին հիմնական թողարկումը նախատեսվում է 2022 թ․ փետրվարի 27-ին։

BeeGraphy-ն հրավիրում է մոդելավորողներին փորձարկել օնլայն ծրագրակազմի գործիքներն ու հնարավորությունները՝ ստանալով խմբագրիչն օգտագործելու բացառիկ և անվճար հնարավորություն մինչև 2022 թ մայիսի 1-ը։ Մոդելավորողների և նախագծողների դիտարկումներն ու կարծիքները կօժանդակեն գործիքաշարերն ու հնարավորություններն ավելի հարստացնելու և օգտակար դարձնելու համար։

BeeGraphy Editor օնլայն մոդելավորման ծրագիրը հասանելի է այս հղումով՝ https://app.beegraphy.com

Ինչ հնարավորություններ է տալիս BeeGraphy Editor-ը

  • Պարամերտիկ եռաչափ մոդելավորման օնլայն խմբագրիչ (որը միակն է օնլայն ռեժիմում)։
  • Նախագծողների և դիզայներների թիմերի միջև համագործակցություն իրական ժամանակում (Real-time collaboration)։
  • Հաճախորդ-դիզայներ-արտադրող աշխատանքային հաղորդակցության բարելավում և գործընթացի արագության և արդյունավետության բարձրացում:
  • API, որը հնարավորություն է տալիս ինտեգրել BeeGraphy-ի մոդելները և NURBS համակարգը այլ օնլայն հարթակներում և ուսումնական հաստատություններում։
  • Ամպային սերվերներում մեծ ծավալով պարամետրիկ 3D և 2D մոդելներ պահելու և խմբագրելու հնարավորություն, որը տալիս է միայն Beegraphy-ն։
  • Պարամետրիկ մոդելի եռաչափ տեսք (3D view), ինչի շնորհիվ նախագծողները/մոդելավորողները կարող են տեսնել մշակվող մոդելի տեսքը եռաչափ տարածության մեջ, ինչպես նաև ցուցադրել այն գործընկերներին և պատվիրատուներին: Այս գործառույթը բազմաթիվ մոդելավորողների կօգնի խուսափել հավելյալ ծառայություններից և թույլ կտա խնայել գումար։

Առաջիկայում, BeeGraphy Editor-ի ամբողջական գործարկման հետ զուգահեռ, հարթակում գրանցված նախագծող օգտատերերը կկարողանան իրենց ստեղծած պարամետրիկ եռաչափ մոդելները ներկայացնել վաճառքի անմիջապես BeeGraphy Shop-ում՝ստեղծելով եկամտի նոր աղբյուր։

BeeGraphy ընկերության թարմացումներին և մասնագիտական հոդվածներին կարող եք ծանոթանալ ընկերության բլոգում այստեղ։