Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տելեկոմ Արմենիա. Հայաստանում կապի վերջին անալոգային կայանը փոխարինվել է 25G-PON գերհզոր ցանցով
20/09/2021 18:14

Տելեկոմ Արմենիա. Հայաստանում կապի վերջին անալոգային կայանը փոխարինվել է 25G-PON գերհզոր ցանցով

  • Հայաստանում այլևս չկան անալոգային կապի կայաններ:
  • Team Telecom Armenia–ն 25G-PON տեխնոլոգիայով ցանց է կառուցել Գնդեվազ համայնքում՝ Ջերմուկից 12 կմ հեռավորության վրա:
  • Հաջորդը կլինեն Քաջարան, Ջերմուկ և Հրազդան քաղաքները:

Հայաստանում  անջատվել է և շահագործումից հանվել է վերջին անալոգային կայանը։ Այն գտնվում էր Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում։ Փոխարենը վերջին շաբաթների ընթացքում համայնքում Team Telecom Armenia կողմից կառուցեց ու շահագործման հանձնեց օպտիկամանրաթելային գերժամանակակից ցանցը՝ 25G-PON տեխնոլոգիայով։

Գնդեվազը փաստացի դառնում է առաջին բնակավայրը՝ ամբողջովին վերափոխված 25G-PON ցանցով։ Համայնքի 300 տնային տնտեսությունները միացված են «տիեզերական» COSMO ցանցին, որտեղ մեկնարկային ինտերնետ արագություններ են սահմանված 150, 300 կամ 1000Մբ/վ-ը, ինչպես նաև բաժանորդներին հասանելի է TEAM TV որակյալ IPTV ծառայությունը։

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց. «Մեր թիմը հավատում է, որ կապը պիտի հասանելի լինի բացարձակ բոլորի համար: Մենք հասկանում ենք, որ  լավ կապը տալիս է գիտելիք ստանալու, գումար վաստակելու և տարատեսակ խնդիրներ լուծելու հնարավորություն: Ու քանի որ կային դեռ չթվայնացված համայնքներ, որոշեցինք ներդրում անել, ու այդ համայնքների բնակիչներին ապահովել նորագույն բարձրորակ կապով: Այս շարքում Գնդեվազը անալոգային ցանցով սպասարկվող վերջին բնակավայրն էր»:

Մինչև տարեվերջ արդիականացվելու են նաև Քաջարան, Ջերմուկ և Հրազդան քաղաքների կապի ենթակառուցվածքները: Team Telecom Armenia ընկերությունը (նախկին «ԱրմենՏել»), հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը, տրամադրում է հեռահաղորդակցության ծառայությունների ամբողջական փաթեթ: «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն գործում է նաև Beeline ապրանքանիշի ներքո: