Categories: Business

Հայկական Krisp-ն առաջադրվել է ինտերնետային «Օսկարի»

Հայկական Krisp տեխնոլոգիական ընկերությունը առաջատրվել է ինտերնետի ամենահեղինակավոր Webby Awards մրցանակին։ Krisp-ն առաջադրվել է Productivity & Collaboration բաժնում, որտեղ նրա մրցակիցներն են InVision, Heymail, Shift, Trello հարթակները։ Այս մասին տեղեկացնում է Starthub Armenia-ն։

Krisp-ի օգտին քվեարկելու համար հետևեք հղմանը։

«Պարզվում է կա մի մրցանակ, որը տրվում է լավագույն կայքերին և հավելվածներին, 2000 մասնագետներից բաղկացած հանձնաժողովի կողմից։ Վեբբի մրցանակ(Webby Awards ). այն հաճախ անվանում եմ ինտերնետի «Օսկար»։ Հայկական Կրիսպը, այս տարի նոմինացվել է Վեբբի մրցանակի համար։ Մրցակցությունը ընթանում է Կրիսպի և համաշխարհային բրենդներ Trello-ի և InVision-ի միջև։ Ձեր քվեարկած ձայնը և այս փոստի տարածելը՝ մեծ օգնություն կլինի», – գրել է Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

Հիշեցնենք, որ Krisp-ի լուծումները արհեստական բանականության տեխնոլոգիակաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայն կողմնակի աղմուկից։ Այժմ ընկերությունը գնահատվում է մոտ 125 մլն դոլար։

Recent Posts

DISQO-ի հաջողության պատմությունը Hero House-ի վեբինարի շրջանակներում

Ինչպես ընդլայնել թիմերն արագ աճող տեխնոլոգիական ընկերություններում. Նոյեմբերի 23-ին՝ ժամը  19:30-ին Hero House տեխնոլոգիական ձեռներեցության կենտրոնը և DISQO ընկերությունը կիրականացնեն…

2 weeks ago

Oնլայն խանութ բացելը դառնում է ավելի հեշտ՝ շնորհիվ նորաստեղծ Shopian հայկական ստարտափի

Այսուհետ օնլայն խանութ բացելը դառնում է ավելի հեշտ՝ շնորհիվ նորաստեղծ Shopian հայկական ստարտափի: Այն օնլայն խանութների ստեղծման հարթակ է, որտեղ…

2 weeks ago

«cognaize»-ը 2 միլիոն դոլարի վենչուրային ներդրում է ստացել՝ միջազգային գրավչություն ձեռք բերելու իր ճանապարհին

Հայկական «cognaize» ընկերությունը «Seed» ռաունդում 2 միլիոն դոլարի ներդրումներ է ներգրավել աշխարհի ազդեցիկ վենչուրային ընկերություններից և հրեշտակ-ներդրողներից։ Կապիտալի այս ներարկումը…

4 weeks ago

«Թիմը» DigiTec-ում ներկայացնում է IT աշխարհի ամենահետաքրքիր ձեռքբերումները և ընկերության առաջադեմ ծառայությունները

Team Telecom Armenia-ն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք DigiTec Expo 2021-ի շրջանակում ներկայացնում է ընկերության առաջադեմ ծառայությունները և պարգևում…

4 weeks ago

Team Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավոր

Team Telecom Armenia-ն դեկտեմբերի 6-12-ին Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցող SSSholidays միջոցառմանը հանդես կգա որպես գլխավոր հովանավոր։ Seaside Startup Summit-ը…

1 month ago

Հայկական FoodStruct ստարտափը 400.000 ԱՄՆ դոլար ներդրում է ստացել

Հայաստանում ստեղծված FoodStruct առողջ ապրելակերպի և սննդի ինտերակտիվ մեդիա պլատֆորմը ներգրավել է 400.000 ԱՄՆ դոլար ներդրում ամերիկյան 2420 Ventures ընկերությունից:…

1 month ago