Օգոստոս, 2021
August 2021
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2021թ. հունվար-մարտ
26/04/2021 18:58

Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները. 2021թ. հունվար-մարտ

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Starthub Armenia-ն ներկայացնում է ցուցակում տեղ գտած ՏՏ ընկերությունները։

Սոֆթ Կոնստրակտը 21-րդն է, ընկերությունը մուծել է 1.346 մլրդ դրամ հարկ։ Սինոփսիս Արմենիան (Synopsys Armenia) ցուցակի 33-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 1.081 մլրդ դրամ հարկ։ Թել-Սելը ցուցակի 61-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 775.78 մլն դրամ հարկ։ Դիջիթեյնը ցուցակի 62-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 765.31 մլն դրամ հարկ։ Պիկսարտը (PicsArt) 535.39 մլն դրամ ցուցանիշով 97-րդ հորիզոնականում է։

Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ ընկերությունը 123-րդ հորիզոնականում է՝ 418.74 մլն դրամ։ Հայկական Ծրագրերը 166-րդն են, մուծվել է 300.68 մլն դրամ հարկ։ Վիէմուեր Իսթերն Յուրոփը (VMware) 178-րդ տեղում է, ընկերությունը մուծել է 277.4 մլն դրամ հարկ։ ԷՊԱՄ Սիսթեմզը 211-րդ հորիզոնականում է, մուծվել է 226.44 մլն դրամ հարկ։ Թիմվյուվեր Արմենիան (Teamviewer) 218-րդն է, ընկերությունը մուծել է 217.36 մլն դրամ հարկ։

Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս ընկերությունը 219-րդ հորիզոնականում է, մուծվել է 215.89 մլն դրամ հարկ։ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF) 239-րդն է, մուծվել է 196.79 մլն դրամ հարկ։ Հայաստանի Հանրապետությունում Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ ԲԸ մասնաճյուղը 251-րդ հորիզոնականում է, մուծվել է 187.15 մլն դրամ հարկ։ ՍերվիսԹայթան Արեվելք (ServiceTitan) ընկերությունը ցուցակի 261-րդ հորիզոնականում է, մուծվել է 177.95 մլն դրամ հարկ։ Վեբբ Ֆոնտեն (Webb Fontaine) Հոլդինգ ընկերությունը 301-րդ հորիզոնականում է, մուծվել է 158.01 մլն դրամ հարկ։

Օպտիմ Արմենիան (Optym Armenia) 346-րդն է, մուծվել է 132.93 մլն դրամ հարկ։ Դոմ-Դենիել ընկերությունը 384-րդ հորիզոնականում է, մուծվել է 123.13 մլն դրամ հարկ։ Օ-ԷՄ-ԴԻ ընկերությունը 404-րդն է, ընկերությունը մուծել է 115.07 մլն դրամ հարկ։ Կրիսպը (krisp) 412-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 113.24 մլն դրամ հարկ։ Իզի Փեյը 458-րդն է, ընկերությունը մուծել է 101.22 մլն դրամ հարկ։

Ինստիգեյթ Մոբայլը 460-րդն է, ընկերությունը մուծել է 100.91 մլն դրամ հարկ։ ՎՕԼՕ-ն (VOLO) 468-րդ հորիզոնականում է, ընկերության կողմից մուծվել է 99.24 մլն դրամ հարկ։ ԷՍԷՖԷԼ (SFL) ընկերությունը 470-րդն է, ընկերության կոմից մուծվել է 98.62 մլն դրամ հարկ։ Արմենիան Քարդը 476-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 97.81 մլն դրամ հարկ։ EPYGI Labs AM ՍՊԸ Հայաստանյան Մասնաճյուղը 478-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 97.06 մլն դրամ հարկ։

Լսոֆտ ընկերությունը 486-րդն է, մուծված հարկերի ծավալը կազմել է 95.09 մլն դրամ։ Ռենդերֆորեսթը (Renderforest) 84.04 մլն դրամ մուծած հարկով զբաղեցնում է 549-րդ հորիզոնականը։ Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ ընկերությունը 557-րդն է, մուծվել է 83.41 մլն դրամ հարկ։ Իդրամ ընկերությունը 558-րդն է, մուծվել է 83.4 մլն դրամ հարկ։ Թայդփուլ Լաբս Եվրոպա ընկերությունը 561-րդն է, մուծվել է 82.58 մլն դրամ հարկ։

Այյունեթվորքսը (IU Networks) 81.28 մլն դրամ մուծած հարկով 572-րդ հորիզոնականում է։ Դատաարտ ԱՄ ընկերությունը 578-րդն է, մուծվել է 80.83 մլն դրամ։ Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտը 621-րդ հորիզոնականում է, մուծվել է 74.99 մլն դրամ հարկ։ Դիսքօ Էյ Էմ (DISQO) ընկերությունը 630-րդ հորիզոնականում է, մուծվել է 73.92 մլն դրամ։ Ռեդինետ 670-րդն է, ընկերությունը մուծել է 68.36 մլն դրամ հարկ։

Զայլինքս Արմենիան 675-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 67.92 մլն դրամ հարկ։ Ինտերնետ Պրոջեքտս (Menu.am) ընկերությունը 678-րդն է, մուծվել է 67.28 մլն դրամ հարկ։ Իքս-Արթ 731-րդն է, մուծվել է 62.08 մլն դրամ։ Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ) 734-րդն է, մուծվել է 61.63 մլն դրամ։ Վինեթի ԷյԷմը 739-րդն է, մուծվել է 61.52 մլն դրամ հարկ։

Լոկատորը 763-րդն է, ընկերությունը մուծել է 58.92 մլն դրամ հարկ։ Ա. Ի. Ալիխանյանի Անվան Ազգային Գիտական Լաբորատորիան (ԵՖԻ) 798-րդն է, մուծվել է 55.86 մլն դրամ հարկ։ Դիջիթեք էյէմ ընկերությունը 827-րդն է, ընկերությունը մուծել է 54.28 մլն դրամ հարկ։ Ինթելիջենթ Դիջիթլ Թեքնոլոջիս ընկերությունը 849-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 53.04 մլն դրամ հարկ։ Սոլոլըռն ԱռԷյ ընկերությունը 853-րդն է, ընկերությունը մուծել է 52.86 մլն դրամ հարկ։

ՋիՋին (gg) 911-րդն է, մուծվել է 48.13 մլն դրամ հարկ։ Րութ ԱյԹիԷսՓի ընկերությունը 919-րդ հորիզոնականում է, ընկերությունը մուծել է 47.65 մլն դրամ հարկ։ Ինկրիպտը 928-րդն է, մուծվել է 47.05 մլն դրամ հարկ։ Սեոնդեվ ընկերությունը 958-րդն է, ընկերությունը մուծել է 45.41 մլն դրամ հարկ։ Սի Քյու Ջի Այ Մա ընկերությունը 976-րդն է, մուծվել է 44.2 մլն դրամ հարկ։

Նշված ընկերությունների կողմից մուծվել է 9.595 մլրդ դրամ հարկ, ինչը կազմում է 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված 260.17 մլրդ դրամ հարկերի 3.69%-ը։

Եթե 1000 խոշոր հարկատուների ցուցակում կան ընդգրկված ՏՏ ընկերություններ, որոնք տեղ չեն մեր ցուցակում խնդրում ենք տեղեկացնել մեզ: