Նոյեմբեր, 2020
November 2020
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Beeline-ը շարունակում է արդիականացնել 4G բջջային ցանցը
07/09/2020 17:15

Beeline-ը շարունակում է արդիականացնել 4G բջջային ցանցը

Beeline-ը հայտարարում է 4G բջջային ցանցի արդիականացման նոր փուլի ավարտի մասին:

Բաժանորդի ինտերնետ արագության ավելացման նպատակով ընկերությունը մոդերնիզացրել է ընթացիկ 4G ցանցը Երևան քաղաքի 29 կայաններում։ Եթե նախկինում ցանցի տեխնիկական թողունակությունը կազմում էր 187 Մբիթ/վրկ, ապա հիմա՝ ցանցը համապատասխանում է LTE գիգաբիթ ստանդարտին և արագությունը հասնում է 489 մբիթ/վրկ ։

«Beeline-ում մենք մշտապես զարգացնում ենք մեր ցանցերը՝ ձգտելով հնարավորինս բավարարել տեխնիկական առաջընթացին և մեր հաճախորդների աճող պահանջներին: Նոր ցանցը կապահովի շարժական ինտերնետի ամենաբարձր արագությունը, նույնիսկ մայրաքաղաքի ամենածանրաբեռնված տարածքներում և կդառնա ապագայում նոր ժամանակակից ծառայությունների հիմք», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նոր ցանցից կարող են օգտվել այն բաժանորդները, ովքեր ունեն գիգաբիթ LTE ստանդարտին համապատասխանող սմարթֆոններ, որոնք թույլ կտան բաժանորդին ունենալ երկու կամ ավելի անգամ արագ ներբեռնման արագություն՝ կախված ցանցի ծանրաբեռնվածությունից։ Գիգաբիթ LTE ստանդարտին համապատասխանում են, օրինակ՝ iPhone XR և Samsung-ի 8-րդ սերնդից սկսած սմարթֆոնները։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: