Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ում մեկնարկել է Samsung A11 սմարթֆոնների վաճառքի հատուկ ակցիա
26/08/2020 16:51

Beeline-ում մեկնարկել է Samsung A11 սմարթֆոնների վաճառքի հատուկ ակցիա

Beeline-ը հայտարարում է Samsung A11 սմարթֆոնի վաճառքի հատուկ ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև 2020 թ. հոկտեմբերի 30-ը Samsung A11 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան BeeFree 2900 սակագնային փաթեթի և Yandex.Plus –ի 3 ամսվա անվճար բաժանորդագրություն:

Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 79200 դրամով, կամ ապառիկ՝ ամսական 3300 դրամով:

«Beeline-ում մեր հաճախորդները կարող են ոչ միայն գրավիչ գնով սմարթֆոն ձեռք բերել, այլև բաժանորդագրվել մեր ամենանոր սակագնային փաթեթին և օգտվել Yandex-ի ամենապահանջված ծառայություններից: Վստահ եմ, որ բաժանորդները կհավանեն մեր նոր փաթեթային առաջարկը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Yandex.Plus-ը թույլ է տալիս լսել որակյալ երաժշտություն առցանց Yandex.Music հավելվածում, դիտել հազարավոր կինոնկարներ և հեռուստասերիալներ KinoPoisk HD հարթակում, և տրամադրում է 10% զեղչ Yandex.Taxi ծառայությունից օգտվելիս:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: