Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Կասպերսկի» ընկերությունը գործարկել է KasperskyOS-ի համար մշակման հիմունքների անվճար դասընթաց
18/10/2022 11:04

«Կասպերսկի» ընկերությունը գործարկել է KasperskyOS-ի համար մշակման հիմունքների անվճար դասընթաց

«Կասպերսկի» ընկերությունը գործարկել է KasperskyOS-ի հիման վրա կիբեռիմունային լուծումների մշակման դասընթացի ամբողջական տարբերակը։ Ծրագիրը հասանելի է Stepik կրթական հարթակում։ Ուսուցումը և եզրափակիչ քննության վրա հիմնված հավաստագրումն անվճար են:

Ընկերությունը հայտնում է, որ «Մշակում KasperskyOS-ի համար» դասընթացի նպատակն է ծրագրավորողներին ծանոթացնել սպառնալիքների մեծամասնությունից «բնածին» պաշտպանությամբ հավելվածների ստեղծման հիմունքներին: Ծրագիրը նաև կօգնի փորձառու և սկսնակ ծրագրավորողներին յուրացնել մշակման հմտությունները ՝ օգտագործելով Secure by Design հեռանկարային մոտեցումը, որը ենթադրում է կիբեռանվտանգության մեխանիզմների ստեղծում ՏՏ լուծումների նախագծման փուլում։

Դասընթացի ծրագիրը բաղկացած է երկու մասից։ Առաջինը՝ տեսականը, ունկնդիրներին ծանոթացնում է MILS և FLASK ճարտարապետական մոտեցումներին, որոնք կյանքի են կոչվել KasperskyOS օպերացիոն համակարգում՝ «Կասպերսկի» ընկերության սեփական նոու-հաուների հետ միասին։ Երկրորդ մասը տրամադրում է կիբեռանվտանգ լուծումներ մշակելու համար Kaspersky OS-ի օգտագործման գործնական հմտություններ: Դասընթացն անցնելու համար անհրաժեշտ կլինի ներբեռնել և տեղադրել KasperskyOS Community Edition-ը՝ KasperskyOS-ի համընդհանուր հասանելի տարբերակը ոչ առևտրային օգտագործման համար։

Դասընթացը բաղկացած է 25 տեսադասերից, յուրաքանչյուրի վերջում պետք է պատասխանել ստուգողական հարցերի: Ծրագրի ավարտին ունկնդիրներն ստանում են թվային հավաստագիր: Այն կարելի է ավելացնել ռեզյումե։ Դասընթացը հարմար է բոլորին, ովքեր ունեն C կամ C++ լեզուներով կիրառական ծրագրային ապահովման մշակման բազային հմտություններ: Նաև կօգնի POSIX համատեղելի գործառնական համակարգերին (օրինակ՝ Linux-ին) ծանոթությունը։

«Այս դասընթացը ոչ միայն մեր գիտակցված քայլն է դեպի մշակողների համայնքի ձևավորումն ու զարգացումը: Սա KasperskyOS գործառնական համակարգի և կիբեռիմունային մոտեցման առավելությունները ցույց տալու ևս մեկ միջոց է,- մեկնաբանում է KasperskyOS-ի բիզնեսի զարգացման տնօրեն Անդրեյ Սուվորովը:- Մենք ունկնդիրներին հնարավորություն ենք տալիս հասկանալ կիբեռանվտանգ համակարգերի կառուցման սկզբունքները, տեսնել, թե ինչպես են այդ սկզբունքները կյանքի կոչվում KasperskyOS-ում, սովորել KasperskyOS Community Edition-ի հիման վրա մշակել անվտանգ կիրառական լուծումներ: Կարևոր է, որ մենք դասընթացը ստեղծել ենք կոմերցիոն լուծումների մշակման սեփական փորձի հիման վրա: Եվ, իհարկե, սա ևս մեկ քայլ է դեպի կիբեռիմունային ապագա, որին մենք «Կասպերսկի» ընկերությունում անվերապահորեն հավատում ենք»։