374
21
2808
iOS օգտատերերը զրկվել են «Вконтакте»-ում երաժշտություն լսելու հնարավորությունից

iOS օգտատերերը զրկվել են «Вконтакте»-ում երաժշտություն լսելու հնարավորությունից

«Вконтакте» սոցիալական ցանցը թողարկել է iOS հավելվածի նոր տարբերակը, ընդ որում՝ iPhone-ի և iPad-ի օգտատերերը սոցցանցում երաժշտություն լսելու հնարավորություն այլևս չեն ունենալու: 

«Ցավում ենք, որ Apple ընկերության վարած ոչ թափանցիկ քաղաքականության հետևանքով մեր օգտատերերը զուրկ են լինելու iOS հարթակի բջջային հավելվածում երաժշտական սթրիմինգային ծառայությունից օգտվելու հնարավորությունից»,- նշել է «Вконтакте»-ի մամուլի խոսնակ Գեորգի Լոբուշկինը: Սոցցանցի հաղորդագրության մեջ նաև ասվել է, որ գործառույթը հավելվածից ժամանակավորապես է հեռացվել: 

Հավելվածի նոր տարբերակներում նկատելի են նաև դրական փոփոխություններ: Շտկվել են նախորդ տարբերակներում հայտնաբերված մի շարք խնդիրներ ու թերություններ, այնուամենայնիվ, հաշվի առնելով կարևորագույն գործառույթներից մեկի բացակայությունն ու iOS օգտատերերի քանակը՝ սոցիալական ցանցը կարող է լուրջ խնդրի առաջ կանգնել: 

Կարճ հասցե: geek.am/u/4883.html
iOS iPad Vkontakte iPhone Հավելվածներ երաժշտական սթրիմինգային ծառայություն iOS Apps

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2576 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ԻՏՁՄ-ի և Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարության միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարության՝ ի դեմս նախարար Նարինե Աղաբալյանի, և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)՝ ի դեմս Կարեն Վարդանյանի, միջև ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

Beeline. բաժանորդները կարող են 4G կապից օգտվել 39 երկրում

Այս տարի ամանորյա տոների շրջանում Beeline-ի բաժանորդները ճանապարհորդելիս արդեն 39 երկրներում կարող են օգտվել 4G կապից։ Այդ թվում 4G կապը հասանելի է դարձել Հունաստանում, Կիպրոսում, ԱՄԷ-ում, ...

Various

image

Ռոստելեկոմ. Իվանա Չաբբաքը Հայաստանում՝ վարպետության հատուկ դասընթաց

Դեկտեմբերի 22-ին Գ․Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում հայաստանյան ունկնդիրներին ներկայացավ աշխարհահռչակ Իվանա Չաբբաքը․ հոլիվուդյան հայտնի մասնագետի վարպետության դասը հատուկ հայ հանդիսատեսի համար անցկացվեց ինտերակտիվ ֆորմատով։ Իվանա Չաբբաքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram