Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
iOS օգտատերերը զրկվել են «Вконтакте»-ում երաժշտություն լսելու հնարավորությունից
12/02/2015 11:13

iOS օգտատերերը զրկվել են «Вконтакте»-ում երաժշտություն լսելու հնարավորությունից

«Вконтакте» սոցիալական ցանցը թողարկել է iOS հավելվածի նոր տարբերակը, ընդ որում՝ iPhone-ի և iPad-ի օգտատերերը սոցցանցում երաժշտություն լսելու հնարավորություն այլևս չեն ունենալու: 

«Ցավում ենք, որ Apple ընկերության վարած ոչ թափանցիկ քաղաքականության հետևանքով մեր օգտատերերը զուրկ են լինելու iOS հարթակի բջջային հավելվածում երաժշտական սթրիմինգային ծառայությունից օգտվելու հնարավորությունից»,- նշել է «Вконтакте»-ի մամուլի խոսնակ Գեորգի Լոբուշկինը: Սոցցանցի հաղորդագրության մեջ նաև ասվել է, որ գործառույթը հավելվածից ժամանակավորապես է հեռացվել: 

Հավելվածի նոր տարբերակներում նկատելի են նաև դրական փոփոխություններ: Շտկվել են նախորդ տարբերակներում հայտնաբերված մի շարք խնդիրներ ու թերություններ, այնուամենայնիվ, հաշվի առնելով կարևորագույն գործառույթներից մեկի բացակայությունն ու iOS օգտատերերի քանակը՝ սոցիալական ցանցը կարող է լուրջ խնդրի առաջ կանգնել: