Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Antisystem 374 hաքերային խումբը գրոհել է ՀՀ Ոստիկանության Police.am կայքը
23/06/2015 16:48

Antisystem 374 hաքերային խումբը գրոհել է ՀՀ Ոստիկանության Police.am կայքը

ՏՏ անվտանգության հայտնի մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ Ոստիկանության կայքը հարձակման է ենթարկվել անհայտ հաքերային խմբի կողմից: Մասնագետը ենթադրել է, որ խոսքը գնում է DDOS հարձակման մասին: Հաքերային խմբի հայտարարություններին կարելի է հետևել նրանց Twitter-յան էջում՝ https://twitter.com/Antisystem374: Ամենայն հավանականությամբ հաքերային խմբի գործողությունների պատճառ է հանդիսացել Էլեկտրաէներգիայի թանկացման դեպ պայքարող քաղաքացիների դեմ կիրառված ուժային գործողությունները:

Հավելենք, որ սա առաջին հաքերային հարձակումն է, որը կազմակերպված է հայկական խմբի կողմից և ուղղված է ՀՀ պետական մարմինների դեմ:

Police.am կայքն այս պահին չի աշխատում, մեր կողմից կայքի վերջին ներբեռնման ժամանակ բրուզերը արտաբերեց հետևյալ տեքստը՝ Too many connections: