374
21
2808
Web
Beeline-ը գործարկում է «My Beeline Armenia» հավելվածի վեբ տարբերակը

Beeline-ը գործարկում է «My Beeline Armenia» հավելվածի վեբ տարբերակը

Beeline-ը հայտարարում է «My Beeline Armenia» շարժական հավելվածի վեբ տարբերակի գործարկման մասին, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել հավելվածից նաև համակարգչով:  

«Մեր բաժանորդները կարճ ժամանակահատվածում սիրեցին և գնահատեցին «My Beeline Armenia» հավելվածի պարզությունը և հարմարավետությունը: Արդյունքում այն այսօր Հայաստանում ամենաշատը ներբեռնվող հավելվածներից մեկն է: Հաշվի առնելով հավելվածի աճող պահանջարկը` մենք գործարկում ենք նրա վեբ տարբերակը, որն իր արագ և ժամանակակից համակարգի միջոցով Beeline-ի ծառայություններն ավելի պարզ և հարմար կդարձնի մեր հաճախորդների համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

«My Beeline Armenia» հավելվածը հասանելի է www.app.beeline.am հղումով: Հավելվածի միջոցով բաժանորդը կարող է միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ սակագնային պլանի և միացված ծառայությունների վերաբերյալ անձնական տեղեկատվություն, ինչպես նաև ամենավերջին նորությունները Beeline-ից։ Հավելվածում հասանելի է նաև անձնական գրասենյակը, որտեղ բաժանորդը կարող է տեղեկատվություն ստանալ հաշվեկշռին հասանելի ակտիվ ծառայությունների մասին: 

Հավելվածի վեբ տարբերակը ներկայացված է երեք լեզվով` հայերեն, ռուսերեն և անգլերեն։ 

Նշենք, որ «My Beeline Armenia» հավելվածը Հայաստանում ամենատարածված հավելվածներից մեկն է: Հավելվածի ներբեռնումների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 10 530: Հավելվածը հնարավոր է տեղադրել iOS, Android, Windows և Symbian օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների, պլանշետների և այլ սարքավորումների վրա: Հավելվածն անվճար ներբեռնման համար հասանելի է Play Store, App Store և Marketplace օնլայն խանութներում:  

Կարճ հասցե: geek.am/u/4647.html
Beeline Հայաստան Beeline Հեռահաղորդակցություն My Beeline Armenia Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS