Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

ABBYY-ն գործարկում է Lingvo Live անվճար օնլայն ծառայությունը
26/11/2014 10:54

ABBYY-ն գործարկում է Lingvo Live անվճար օնլայն ծառայությունը

Իր էլեկտրոնային բառարաններով հայտնի ABBYY ընկերությունը տեղեկացրել է Lingvo Live օնլայն ծառայության բետա-տարբերակի գործարկման մասին, որն օգտատերերին հնարավորություն կտա անվճար օգտվել առցանց բառարաններից, ինչպես նաև մյուսների հետ քննարկել լեզվաբանական բարդությունները: Ընդհանուր առմամբ, այն նման է սոցիալական ցանցի, սակայն «Like»-երով փոխանակվելու փոխարեն օգտատերերն այստեղ քննարկելու են օտար լեզուների տարատեսակ նրբություններ: 

Տվյալ պահին Lingvo Live-ը ներառում է ավելի քան 130 օնլայն բառարան՝ կազմված 14 լեզուներով: Ընդ որում՝ օգտատերերից յուրաքանչյուրը կարող է ավելացնել բառերի թարգմանության սեփական տարբերակները, ինչպես նաև մեկնաբանել մյուսների թարգմանությունները, իսկ բոլոր այդ գործողությունները խստապես վերահսկվում են  ABBYY-ի աշխատակիցների կողմից: 

Ծառայության բետա-տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ: