Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Microsoft-ը ներկայացրել է Skype-ի վեբ-տարբերակը
17/11/2014 13:55

Microsoft-ը ներկայացրել է Skype-ի վեբ-տարբերակը

Microsoft ընկերության ծրագրավորողները պաշտոնապես ներկայացրել են Skype հաղորդակցման հարթակի վեբ-տարբերակը, որը գործարկելու համար անհրաժեշտ կլինի պարզապես մուտք գործել ծառայության կայք (Skype.com), այնուհետև մուտքագրել ծածկանունն ու գաղտնաբառը: Դա նշանակում է, որ առանց որևէ ծրագիր տեղադրելու անհրաժեշտության օգտատերերը կկարողանան ցանկացած համակարգչից զանգեր իրականացնել: 

Նոր ծառայությունն առայժմ բետա-փորձարկման փուլում է և դրանից կարող են օգտվել միայն հաշված օգտատերեր, սակայն առաջիկա ամիսների ընթացքում Skype-ի վեբ-տարբերակը փորձարկելու հնարավորություն կունենան նաև մյուս օգտատերերը: 

Skype-ի նոր տարբերակը համատեղելի է Internet Explorer, Chrome, Firefox, ինչպես նաև Safari բրաուզերների հետ: Սկզբանական շրջանում ծրագիրն աշխատելու է հատուկ ընդլայնման միջոցով, սակայն ընկերության հավաստամբ՝ որոշ ժամանակ անց դրա անհրաժեշտությունն այլևս չի լինի: