Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Grids. իդեալական Instagram Mac-ի համար
15/10/2014 11:30

Grids. իդեալական Instagram Mac-ի համար

Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ Instagram-ը մեր առօրյայի անբաժանելի մասն է կազմում: Բանն այն է, որ այսքան ժամանակ գոյություն է ունեցել աշխարհահռչակ  ֆոտոբլոգի միայն բջջային տարբերակը, իսկ Mac-ի համար նախատեսված տարբերակն ստեղծելու փորձերից և ոչ մեկն իր տրամաբանական ավարտին չի հասցվել: Սակայն այսօր Mac App Store-ում ավելացել է Grids անունով մի նոր հավելված, որը թույլ է տալիս հետևել Instagram-ի նորություններին անմիջապես համակարգչի էկրանից: Սոցցանցում ներբեռնված լուսանկարների վերաբերյալ ծանուցումներն ու հաղորդագրությունները փոքրիկ պատուհանի տեսքով բացվում են համակարգչի էկրանի վերին հատվածի աջ անկյունում:  

Grids-ի գլխավոր էջն ինքնին տարբեր բաժիններից բաղկացած կոլաժի է նմանվում: Ընտրելով բաժիններից որևէ մեկը՝ օգտատերը կարող է տեսնել իր նկարների լայքերը, մեկնաբանությունները և ծանոթանալ վերջին նորություններին:

Հավելվածի միակ թերությունն այն է, որ դրա միջոցով լուսանկարներ ներբեռնելն անհնար է: Այն թույլ է տալիս միայն հետևել իրադարձություններին, իսկ նկար ներբեռնելու համար օգտատերերը դարձյալ պետք է դիմեն սմարթֆոնի կամ պլանշետի օգնությանը: