Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Shrtrurl. Հղումների կրճատում վեբ էջերի կեղծումով
09/06/2014 15:53

Shrtrurl. Հղումների կրճատում վեբ էջերի կեղծումով

Հաճախ ենք լսում այն մասին, որ հղումների կրճատման համար նախատեսված ծառայությունները բավականին վնասակար են: Նախևառաջ դրանք թաքցնում են էջի իրական URL հասցեն, երկրորդը՝ օգտատերերի անձնական տվյալներն օգտագործվում են գովազդատուներին վաճառելու նպատակով և երրորդը՝ եթե դադարեցվի ծառայության գործունեությունը, հղումները նույնպես այլևս չեն աշխատի:

Նոր Shrturl ծառայությունը ստեղծվել է հատուկ նրա համար, որպեսզի նվազեցնի նման ծառայությունների նկատմամբ ունեցած օգտատերերի վստահությունը: Այն հնարավորություն է տալիս ստեղծել վեբ էջերի կեղծ կրկնօրինակներ, փոխել վերնագրերը, խմբագրել էջի պարունակությունն ու այդպիսով խաբել ընկերներին:

Էջերի խմբագրված տարբերակները պահպանվում են 48 ժամ, սակայն դա էլ բավական է ընկերներին մոլորության մեջ գցելու համար: