Web

Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Google-ը «ստեղծում» է Երեխաների Youtube
20/03/2014 11:30

Google-ը «ստեղծում» է Երեխաների Youtube

Փոքր երեխաներ ունեցող ծնողները գիտեն, թե փոքրիկները որքան շուտ են ընկալում այն ամենն ինչ կապված է համակարգչային տեխնիկայի հետ: Ժամանակից երեխաները չափազանց շուտ են սկսում օգտվել պլանշետներից կամ սմարթֆոններից: Արդեն երկու տարեկանում երեխան կարողանում է օգտվել պլանշետից, երեք տարեկանում` սմարթֆոնից, չորս տարեկանից նրանք սկսում են մուտք գործել Youtube:

Իհարկե Youtube-ում չափազանց մեծ քանակի մանկական բովանդակություն կա, սակայն միշտ վտանգ կա, որ երեխան հանկարծակի կարող է բեռնել մեծահասակների համար նախատեսված տեսանյութ:

Համացանցում տարածված լուրերի համար Google-ն այժմ ցանկանում է «ստեղծել» Youtube երեխաների համար: Լուրերի համաձայն Google-ը բանակցություններ է սկսել հատուկ երեխաների համար բովանդակության արտադրողների հետ:

Youtube-ն այժմ ևս ունի գործիք, որն արգելափակում է մեծահասակների համար նախատեսված բովանդակությունը, սակայն դա վերաբերում է միայն 18+ տեսանյութերին, իսկ 10+ կարգի զտում դեռևս գոյություն չունի: