Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

FOTOPEDIA. Վիրտուալ ամսագիր
25/01/2014 15:44

FOTOPEDIA. Վիրտուալ ամսագիր

App Store-ի Fotopedia հավելվածը պրոդուկտներ է ներկայացրել, որոնցից մի քանիսն, օրինակ, կենտրոնացված են առանձին հատուկ թեմաների կամ ռեգիոնների շուրջ: Դրա վառ օրինակը Fotopedia North Korea-ն է: Այս հոդվածում, սակայն, մենք խոսելու ենք հավելվածի ունիվերսալ տարբերակի մասին, որը վերջերս է թարմացվել և, անկասկած, կուրախացնի օգտատերերին՝ հնարավորություն ստեղծելով վիրտուալ ճանապարհորդություն կատարել երկրագնդի ցանկացած անկյուն:

Fotopedia-ն կարելի է դիտարկել որպես վիրտուալ ամսագիր, որը ստեղծում են հենց իրենք՝ օգտատերերը: Օգտատերերի թվում, բարեբախտաբար, հանդիպում են նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, ինչը թույլ է տալիս խոսել պարունակության որակի մասին:

Fotopedia-ի գլխավոր էջը հնարավորություն է տալիս տեսնել տարատեսակ սյուժեներ պարունակող մատրիցայի պարունակությունը, այնուհետև ընտրել այն մեկը, որը Ձեզ ամենաշատն է հետաքրքրում և ավելի մանրամասն ուսումնասիրել այն:

Այլընտրանքային տարբերակներից մեկն աշխարհի քարտեզն է: Քարտեզի վրա նշված են բոլոր այն հետաքրքիր վայրերը, որտեղի հետ կապված սյուժեներ կան: Եթե առաջին տարբերակն առաջարկում է ծանոթանալ ամենաթարմ նյութերին, ապա երկրորդ տարբերակը նախատեսված է նրանց համար, ովքեր հստակ գիտեն, թե ինչ են փնտրում:

Նյութի ընտրության երրորդ տարբերակը դասակարգումներն են: Դրանք կարող են լինել ուտելիքի, հետաքրքիր մարդկանց կամ էլ գեղեցիկ պեյզաժների վերաբերյալ:

Իրականում դասակարգումները ընտրության շատ մեծ հնարավորություն են ընձեռում:

Սյուժեն ներառում է նկարներ և դրանց վերաբերյալ տեքստային նշումներ: Բոլոր նյութերը պատրաստվում են օգտատերերի կողմից և թույլ են տալիս դիտել նկարներն ու կարդալ դրանց նկարագրությունը:

Fotopedia-ում նկարներ տեղադրելու, նկարները հավանելու, մեկնաբանություններ թողնելու և, որ ամենակարևորն է, սեփական սյուժեներ ստեղծելու համար բավական է պարզապես գրանցված լինել Facebook-ում կամ Twitter-ում: Իսկ եթե ցանկանում եք պարզապես նայել նկարները, առանց գրանցվելու էլ կարող եք դա անել:

Fotopedia-ն հնարավորություն է տալիս տեսնելու գեղեցիկ և որակյալ լուսանկարներ, ընդ որում՝ օգտատերերի համար ոչ մի սահմանափակում չկա, նա կարող է ուսումնասիրել իրեն հետաքրքրող բոլոր սյուժեները: Ընդհանուր առմամբ, Fotopedia-ն մի շատ առանձնահատուկ կայք է, որը գուցե և երբեք չվայելի Instagram-ի հռչակը, բայց միանշանակ կգոհացնի «գործից հասկացող» օգտատերերին՝ թույլ տալով անձամբ մասնակցել կայքի պարունակության ձևավորմանը: