246
2478
Beeline. Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար

Beeline. Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար

Beeline-ի Կապի թանգարանը վերաբացվել է այցելուների համար վերանորոգումից հետո։ Վերաբացված թանգարանի առաջին հյուրերը դարձան Չեխովի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները։ Նրանց համար կազմակերպվել էր շրջայց թանգարանում և ընկերության գլխամասային գրասենյակում։

Beeline-ի Կապի թանգարանում ներկայացված են Հայաստանում հեռախոսային կապի զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանի հավաքածուն թույլ է տալիս ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության սարքավորումների ՝ ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի միջոցների զարգացման պատմությանը՝ 20-րդ դարի սկզբից մինչ այսօր։

Թանգարանի նմուշները ներկայացնում են նաև հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերը, այդ թվում նրանց ներդրումը երկրաշարժի գոտում կապի վերականգնման գործում։

«Beeline-ի գլխամասային գրասենյակում լայնածավալ վերանորոգման աշխատանքների հետ կապված մենք ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել թանգարանի աշխատանքը, սակայն այսօրվանից բոլոր ցանկացողներին հպարտությամբ հրավիրում ենք այցելել մեր նորացված թանգարանը, որն ընդլայնվել է թե՛ տարածքային, թե՛ ցուցանմուշների քանակի առումով։ Ի դեպ, մեր թանգարանի հավաքածուն անընդհատ լրացվում է և բոլոր՝ նույնիսկ 20-րդ դարի սկզբի նմուշները սարքին են, ինչում այցելուները կարող անձամբ համոզվել», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կապի Թանգարանը գործում է հետևյալ հասցեում՝ Երևան, Ազատության պողոտա 24/1։  Այցելություններն անվճար են և իրականացվում են ուրբաթ օրերին՝ նախնական գրանցմամբ։ Գրանցվելու համար անհրաժեշտ է գրել [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել + 374 10 290523 հեռախոսահամարով։

Նշենք, որ Beeline-ի Կապի թանգարանը բացվել է 2012 թ-ին։ Այն բազմիցս միացել է «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային և գործունեության ընթացքում ընդունել է հազարավոր այցելուների։

-----------

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5816.html
Beeline Telecom Telecom Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2791 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

2Hz-ի բարձրորակ լուծումները ներկայացվում են NVIDIA's GTC 2019 կոնֆերանսի շրջանակներում

Արհեստական բանականության (AI) վրա հիմնացված ձայնային կարգավորման տեխնոլոգիաների զարգացող շուկայի առաջատար 2Hz ընկերությունը NVIDIA's GTC 2019 կոնֆերանսի շրջանակներում ներկայացնելու է իր բարձրորակ լուծումները։ 2Hz-ի տեխնոլոգիաները ծառայություններ ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ներկայացվել է Oneplus 6T սմարթֆոնը

Չինական Oneplus կորպորացիան ներկայացրել է սմարթֆոնի հերթական մոդելը՝ Oneplus 6T: Սմարթֆոնի հիմնական նորարությունը էկրանին տեղադրված մատնահետքերի սկաներն է։ Սմարթֆոնի էկրանը Optic Super AMOLED է, չափը՝ ...

Business

image

Beeline-ի բաժանորդների թիվը գերազանցել է մեկ միլիոնը

Beeline-ը հայտարարում է մեկ միլիոն բաժանորդների շեմը գերազանցելու մասին: Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօրվա ճեպազրույցին լրագրողներին ներկայացրեց ընկերության վերջին ձեռքբերումները և պարգևատրեց 2018 թ-ին ...

Various

image

Beeline. Կապի թանգարանը կրկին բացում է իր դռներն այցելուների համար

Beeline-ի Կապի թանգարանը վերաբացվել է այցելուների համար վերանորոգումից հետո։ Վերաբացված թանգարանի առաջին հյուրերը դարձան Չեխովի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները։ Նրանց համար կազմակերպվել էր ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS