Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը
Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդիպելու և քննարկումներ անցակացնելու ՏՏ ոլորտի առաջատարների հետ։
Շարքի առաջին հանդիպման խորագիրն է՝ «Ստարտափները Հայաստանում. հիմնախնդիրներ և զարգացման ուղղություններ»։ Մեկնարկային հանդիպման խոսնակներն են. Անդրեյ Պյատախինը՝ Beeline, Արտաշետ Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն Հայաստան, Վահան Քերոբյանը՝ «Մենյու գրուպ», Գևորգ Բալյանը՝ «Յուքրաֆթ»:
Հանդիպման ընթացքում խոսնակները հյուրերի հետ կիսվել են Հայաստանում տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների աջակցության և զարգացման իրենց տեսլականներով, խոսել են Հայաստանի ՏՏ ոլորտի առավելությունների և թերությունների մասին։
«Այսօր մենք գործարկում ենք ՍտարտՀաբ Օֆլայն հարթակը, որը կիրականացվի պարբերաբար կազմակերպվող հանդիպում-քննարկումների միջոցով։ Ստարտափների հաջողության հասնելու ճանապարհին կարևոր է ոչ միայն գիտելիքների ձեռքբերումը, այլ նաև ՏՏ առաջնորդների փորձի փոխանցումը, ինչի նպատակն էլ ունի ՍտարտՀաբ Օֆլայնը», – նշեց Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի Խորհրդի Նախագահ Սամվել Չախալյանը։
«Աջակցությունը ստարտափներին Beeline-ի գործունեության մեջ զգալի մաս է կազմում, և մենք փորձում ենք այդ հարցում բազմակողմանի մոտեցում ցուցաբերել։ Ունենալով մեր սեփական ինկուբատորը, մենք կարևորում ենք նաև բոլոր ստարտափներին օգտակար և լիարժեք տեղեկատվության տրամադրումը։ Վստահ եմ, որ այս հանդիպման շնորհիվ մենք կկարողանանք միավորել ուժերը և հստակ պատկերացում կազմել ապագա անելիքների մասին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հավելենք նաև, որ հուլիս ամսին նախատեսվում է ՍտարտՀաբ Օնլայն հարթակի գործարկումը, որն իրենից ներկայացնում է տեղեկատվական-ուսումնական կայք, որտեղ կհրապարակվեն ստարտափների առաջխաղացման ուղեցույցներ, կներկայացվեն ստարտափներին աջակցող հայկական կազմակերպությունները և լայնորեն կլուսաբանվի հայկական ստարտափների գործունեությունը։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է