Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. բարելավվում են աշխատանքի ընդունման գործընթացները
22/05/2018 20:09

Beeline. բարելավվում են աշխատանքի ընդունման գործընթացները

Beeline-ը հայտարարում է մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից և թվային մեթոդների ներմուծման մասին։

Մասնավորապես, աշխատանքի ընդունվելու համար նախնական հարցազրույցն արդեն կարելի է անցնել վիդեո տարբերակով՝ ընկերության կայքի միջոցով։ Ավելի դյուրին է դարձել նաև նոր աշխատակիցների թիմում ներգրավման գործընթացը: Որպեսզի ընկերության կողմից ընտրված լավագույն թեկնածուները հեշտությամբ ինտեգրվեն և ցանկանան իրենց կարիերան շարունակել Beeline-ում, ընկերությունում ներդրվել է նոր աշխատակիցների ուղղորդման եռամսյա ծրագիր:

«Մեր ռազմավարության կարևորագույն ուղղություններից է հանդես գալ որպես պատասխանատու գործատու, և մենք շարունակաբար բարելավում ենք մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները։ Նախ՝ վիդեո հարցազրույցի օգնությամբ դիմորդը կարող է ավելի լավ ներկայացնել իրեն, իսկ արդեն աշխատանքի ընդունված նորեկին կցվում է ընկերության փորձառու աշխատակից՝ ում մենք կոչում ենք buddy։ Նա նոր աշխատակցին ընթացքում ծանոթացնում է ընկերության ընթացակարգերի, մշակույթի և իհարկե գործընկերների հետ։ Մենք ցանկանում ենք, որ մեր բոլոր աշխատակիցները հենց առաջին օրվանից իրենց ազատ և պահանջված զգան և բացահայտեն իրենց բոլոր հնարավորությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Վիդեո հարցազրույցը անցնելու համար անհրաժեշտ է ընտրել ձեզ հետաքրքրող հաստիքը www.beeline.am կայքում, անցնել աշխատանքի նկարագրության մեջ տեղադրված հղումով և տեսագրել առաջարկված հարցերի պատասխանները։ Վիդեոն անհրաժեշտության դեպքում կարելի է ձայնագրել մի քանի անգամ։ Այս լուծումը թույլ է տալիս թեկնածուներին առավել լայն ներկայացնել իրենց գիտելիքները, փորձը և առավելությունները։

Նշենք, որ գրավոր ինքնակենսագրություն ուղարկած դիմորդները կարող են վիդեո հարցազրույցի հրավեր ստանալ նաև ընկերության կողմից և ցանկության դեպքում օգտվել այդ տարբերակից ևս։