374
21
2808
Ucom. ամառային տեխնոլոգիական ճամբարը հրաժեշտ տվեց 300 պատանի ինժեներների առաջին հոսքին

Ucom. ամառային տեխնոլոգիական ճամբարը հրաժեշտ տվեց 300 պատանի ինժեներների առաջին հոսքին

9-13 տարեկան 300 դպրոցականներից բաղկացած առաջին հոսքը հրաժեշտ տվեց Հանքավանում անցկացվող յոթօրյա տեխնոլոգիական ճամբարին։ Ամառային ճամբարն իրականացվում է 600 դպրոցականների համար՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից:

Տեխնոլոգիական ճամբարին մասնակցել են Վորլդ Վիժն Հայաստանի շահառու համայնքների անապահով ընտանիքների երեխաները և մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները: Ամառային ճամբարի առաջին հոսքի 15 թիմերն ակտիվ հանգստի պայմաններում հասցրել են ռոբոտաշինության տարրական գիտելիքներ ձեռք բերել, ստեղծել ռոբոտներ, ծրագրավորել դրանք «Աղվես» համակարգչային ծրագրի օգնությամբ և ցուցադրել իրենց ստեղծած ռոբոտների՝ ուղիղ գծին հետևելու կարողությունը։ Թիմերից 13-ը կարողացել են հաջողությամբ լուծել իրենց առջև դրված խնդիրները:

Հայաստանյան տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից ժամանած պատանիները ստեղծել են նաև եռաչափ (3D) տպիչ, որը ամառային տեխնոլոգիական ճամբարի 300 մասնակիցների անունից  նվիրել են Արցախի Վանք գյուղի դպրոցին։
Տեխնոլոգիական ճամբարի պատանիներն ակտիվորեն մասնակցել են հայրենաճանաչությանն ուղղված արշավների, լողի, ֆուտբոլի և վոլեյբոլի մրցումների:

«Մեզ համար ուրախալի է և ոգևորիչ, որ անապահով ընտանիքների երեխաները և մարզերի «Արմաթ» ինժերական լաբորատորիաների սաները հնարավորություն ունեն միմյանց հետ կիսվելու ինժեներական հմտություններով: Այս ճամբարը վառ օրինակն է մեր ընկերության այն համոզման, որ անկախ մարդու սոցիալական կարգավիճակից, կրթությունը և գիտելիքը, թերևս, լավագույն հիմքն են ցանկացած կարևոր գործի: Ucom-ը, որպես հայկական ընկերություն, մշտապես լինելու է նման նախագծերի աջակից, որոնք այսօր բոլորիս աշխատանքի ծիլերն են ցուցադրում, իսկ վաղը լինելու են Հայաստանի տեխնոլոգիական առաջխաղացման հիմքը», - ասել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն՝ Տիգրան Սաֆարյանը։

Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության և կրթության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը նշել է, - «Վորլդ Վիժնը տարիներ շարունակ երեխաների համար ամառային ճամբարներ է կազմակերպում: Մենք հավատացած ենք, որ այս տարի ևս երեխաները վառ հիշողությունների ու տպավորությունների հետ մեկտեղ տուն են տանում նաև ինժեներական նոր գիտելիքներ ու հմտություններ»:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ինժեներական լաբորատորիաների հիմնումը՝ գիտելիքի փուլն է:  Գիտելիքին հաջորդում է երեխաների պրակտիկ համագործակցությունը, որի հիմքը նմանատիպ ճամբարների գործարկումն է:

Կարճ հասցե: geek.am/u/5332.html
Ucom Telecom Telecom ԻՏՁՄ Կարեն Վարդանյան Տիգրան Սաֆարյան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2682 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ն ավտոմատ վճարումներ է գործարկել կանխավճարային բաժանորդների համար

Beeline-ն առաջինը Հայաստանում գործարկել է «Ավտոմատ վճարում» ծառայությունն իր կանխավճարային բաժանորդների համար։ Բաժանորդը պետք է ընդամենը մեկ անգամ ակտիվացնի ծառայությունը՝ հեռախոսահամարին կցելով բանկային քարտի տվյալները, և ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS