374
21
2808
Տեխնոլոգիական և ինտելեկտուալ օր Վանաձորում

Տեխնոլոգիական և ինտելեկտուալ օր Վանաձորում

Ապրիլի 30-ը Վանաձորում տեխնոլոգիական և ինտելեկտուալ օր էր:

Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների սաները իրենց ուժերն էին փորձում «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ինտելեկտուալ խաղի շրջանակում: Խաղը կազմակերպել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը՝ «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ընկերական խաղի նպատակն էր ստեղծել անկաշկանդ ինտելեկտուալ մթնոլորտ երկու քաղաքների ուսանողների միջև: Խաղի ավարտին հաղթող թիմերին Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը և ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը հանձնեցին մրցանակներ և մասնակցության վկայականներ:

Ընկերական խաղից հետո ԳՏԿ և ՎՏԿ շուրջ 70 ուսանողների Տեղեկատվական տեխնոլոգիաների ընթացիկ ծրագրերը և ոլորտի հեռանկարները ներկայացրեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Անդրադառնալով 2 քաղաքների տեխնոլոգիական կենտրոններում իրականացվող դասընթացներին՝ Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ դասընթացները հնարավորություն են տալիս ոչ միայն իրենց ծննդավայրում աշխատանք գտնելու, այլև սեփական ձեռքերով ստեղծելու իրենց քաղաքի և մարզի բարեկեցությունը:

Մարզի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների բացը լրացնելու նպատակով մեկ տարի առաջ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց ՏՏ ոլորտի անվճար դասընթացների ծրագիրը, որին մասնակցեցին 300 հետաքրքված երիտասարդներ: Ծրագրի աջակիցներն են ՀՀ կառավարությունը, Հայ օգնության ֆոնդը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոնի և ԳՏՏԿ-ն:

«Ծրագրի մեկնարկը բարդ էր, ընթացքը՝ հետաքրքիր և բովանդակալից։ Ծրագրի մուտքը Լոռու մարզ կարևորվեց և գնահատվեց ոչ միայն 300 ուսանողների ու նրանց ընտանիքների, այլև մարզային ու քաղաքային իշխանությունների կողմից, ովքեր նախաձեռնությունը գնահատեցին որպես մարզի զարգացման կարևոր քայլ: Նշենք նաև, որ ծրագիրը նպաստում է մարդկային ռեսուրսների և արտահոսքի կանխմանը, 2 քաղաքների միջև ՏՏ ոլորտի համագործակցության ամրապնդմանը», - նշում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը:

Ձեռնակությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից երիտասարդներին խրախուսող միջոցառումները ՀՀ մարզերում շարունակական բնույթ են կրելու:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ոլորտ: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և այլն:

Կարճ հասցե: geek.am/u/5280.html
Հայաստան Վանաձոր ՁԻՀ Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2676 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom. բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

Հուլիսի 16-ից օգոստոսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն Viasat Nature, ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS