Անդրեյ Պյատախինը հայտնել է, որ Հրշեջների շենքին փակցված Beeline գովազդային պաստառն ապամոնտաժվել է

Անդրեյ Պյատախինը հայտնել է, որ Հրշեջների շենքին փակցված Beeline գովազդային պաստառն ապամոնտաժվել է

Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինի հայտարարությունը Հրշեջների շենքին փակցված գովազդային պաստառի ապամոնտաժման մասին.

«Սիրելի բաժանորդներ և հարգելի երևանցիներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Beeline-ը որոշում է կայացրել ապամոնտաժել Սախարովի հրապարակում Հրշեջների շենքին փակցված գովազդային պաստառը:

Այս թեմայով շահարկումներին մեկընդմիշտ վերջ տալու նպատակով ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ այս որոշումը կայացվել է ի պատասխան մեր բաժանորդների բազմաթիվ խնդրանքների: Հանդիսանալով հաճախորդամետ ընկերություն՝ մենք մշտապես մեծ ուշադրություն ենք դարձնում բաժանորդների ցանկություններին, ինչպես նաև նրանց կողմից ստացված հետադարձ կապին:

Մեր սիրելի Beeline բաժանորդներ, անկեղծորեն հավատում եմ, որ այս որոշումը հերթական անգամ կապացուցի մեր սերն ու հարգանքը ձեր նկատմամբ:

Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, ցանկանում եմ դիմել որոշ մարդկանց և կազմակերպությունների, ովքեր ստեղծված իրավիճակը ոչ այնքան գեղեցիկ ձևով օգտագործեցին սեփական PR-ի համար: Մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, սակայն կասեմ հիմնականը: Beeline-ը բրենդ է, որը ծառայություններ է մատուցում 14 երկրում, և յուրաքանչյուր երկրում այն իրենից ներկայացնում է մեծ և միջազգային կառուցվածք` ընթացակարգերով, ներքին ռազմավարությամբ և նորմատիվ ակտերով, որոնք ի սկզբանե կազմված են երկրի օրենքներին համապատասխան: Մենք ծայրահեղ հետրողական ենք օրենքին  և մեր բոլոր գործողությունները խստորեն համապատասխանում են վերջինիս պահանջներին:

Նաև կցանկանայի հիշեցնել, որ Beeline-ը, որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, 2008 թ.-ից ի վեր ներդրել է նշանակալի միջոցներ երկրում մշակութային և սոցիալական ծրագրերի իրականացման համար: Որպես ընկերություն` մենք առաջիններից մեկն ենք երկրի մշակութային ոլորտի պահպանման և զարգացման, ինչպես նաև հայ ժողովրդի ավանդույթներն ու ազգային արժեքները սերնդեսերունդ փոխանցելու և դրանք պահպանելու գործում կատարած ներդրումների թվով: Մենք շատ ենք հպարտանում կատարված աշխատանքով, ինչպես նաև նրանով, որ ինքներս ենք հանդիսանում հայ ժողովրդի ձեռքբերումներից մեկը և մի մասնիկը. չէ՞ որ Beeline-ի պատմությունը և Հայաստանի հեռախոսաապի պատմությունը ավելի քան 100 տարի առաջ սկիզբ է առել այն տարածքում, որն այժմ կոչվում է Ամիրյան փողոց: Կարելի է ասել. «Beeline-ը բնիկ երևանցի է»:

Հ.Գ. Շնորհավորում եմ Beeline-ի բոլոր բաժանորդներին գարնան առաջին օրվա կապակցությամբ և մաղթում ուրախություն, երջանկություն և ջերմություն:

Հ.Հ.Գ. Ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են այսօր առավոտյան»։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5241.html
Telecom Beeline Անդրեյ Պյատախին Telecom Ads Beeline

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2695 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումն անվճար է դարձել մյուս սակագնային փաթեթների բաժանորդների համար։ «Մեր «Սմարթ» փաթեթները գործարկումից հետո շատ արագ մեծ տարածում ստացան բաժանորդների շրջանում, ինչը զարմանալի ...

Various

image

Հայաստան ժամանած ջավախեցի պատանիներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS