374
21
2808
ՎիվաՍել-ՄՏՍ. փրկվել է 16 երեխայի կյանք

ՎիվաՍել-ՄՏՍ. փրկվել է 16 երեխայի կյանք

Ընթացիկ տարում 16 նորածնի կյանք է փրկվել Սիսիանում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի համագործակցության արդյունքը գոհացնում է մասնագետներին

Բարդ հղիության և վաղաժամ ծննդաբերության դեպքերը շարունակում են իրենց վրա սևեռել մասնագետների ուշադրությունը: Նրանք կարևոր են համարում նեոնատալ խնամքի բարելավմանն ուղղված ծրագրերը՝ նորածնային մահացության ցուցանիշի կրճատման հարցում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի աջակցությամբ, Սիսիանի նորածնային բաժանմունքը շուրջ երկու տարի առաջ է համալրվել բարձրակարգ սարքավորումներով: Համալիր աջակցության արդյունքում՝ այդ ժամանակահատվածում լույս աշխարհ եկած 503 նորածիններից 48-ը կյանքի ուղեգիր են ստացել հենց բարձրակարգ սարքավորումների և բուժանձնակազմի նվիրման շնորհիվ: Միայն ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում փրկվել է 16 նորածին:

Ժամանակից շուտ լույս աշխարհ եկած եղբայրները՝ Սլավիկն ու Սուրենը, շուրջ 10 օր գտնվում են Սիսիանի մասնագետների ուշադրության կենտրոնում: Նրանց վիճակն արդեն գնահատվում է բավարար:  Խնդիրներով լույս աշխարհ եկած փոքրիկներին համալիր աջակցություն ցուցաբերելու հարցում առանձնահատուկ կարևորություն են ունեցել վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկը, տաքացվող ներքնակը, պուլսօքսիմետրը, օդափոխման համակարգը, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակը, ներարկման մխոցներն ու մյուս սարքավորումները: Դրանց առկայության շնորհիվ մասնագետներին հաջողվել է փրկել և կայունացնել փոքրիկների վիճակը:

Արձանագրվող արդյունքն ակնհայտ է՝ նպատակը արդարացված: Հիշեցնենք, որ մայրաքաղաքի և մարզային նորածնային բաժանմունքները գերժամանակակից սարքավորումներով համալրելու ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին:

Կարճ հասցե: geek.am/u/5062.html
Telecom Վիվասել-ՄՏՍ Vivacell-MTS Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2680 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի բացառիկ առաջարկի մասին

Beeline-ը հայտարարում է «Ինտերնետ այսօր» նոր կանխավճարային սակագնային պլանի գործարկման մասին։ Սակագնային պլանը թույլ է տալիս 200 դրամ օրական բաժանորդավճարի դիմաց ստանալ 1 գիգաբայտ գերարագ ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS