374
21
2808
Beeline-ը շարունակում է նպաստել երեխաների համակարգչային գրագիտության բարձացմանը

Beeline-ը շարունակում է նպաստել երեխաների համակարգչային գրագիտության բարձացմանը

04 հունիսի 2015 թվական, Երևան. Beeline-ը հայտարարում է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցության շարունակման մասին` ուղղված երեխաների կրթական ծրագրերի արդյունավետության և համակարգչային գրագիտության բարձրացմանը:
«Beeline-ի և «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցությունը կրում է շարունակական բնույթ, քանի որ  Beeline-ը կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են  երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը։ Թվային տեխնոլոգիաները ձևափոխում են կրթությունը, միջավայրը և ուսուցման միջոցները: Ուրախ եմ, որ մեր աջակցության շնորհիվ «Նագաշյան մանուկների տան» սաները կկարողանան օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների անսահմանափակ հնարավորություններն՝ ուսուցման գործընթացը դարձնելով առավել արդյունավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նագաշյան երեխաների աջակցության կենտրոնի սաների և աշխատակազմի կողմից շնորհակալություն ենք հայտնում Beeline-ի կողմից ցուցաբերվող բարի կամքի դրսևորման և կենտրոնի կրթական ծրագրերին նպաստելու համար: Հարկ է նշել, որ տրամադրվող կապը Նագաշյանուհիներին հնարավորություն է ընձեռում ընդգրկվել սկայպ-դասընթացներում, որն իրականացվում է օտարերկրյա մասնագետների կողմից: Դասընթացներն իրականացվում են անհատական և խմբային  պարապմունքների միջոցով: Տրամադրվող ինտերնետային կապն իր նպաստն է բերում մասնավորապես այն դեպքերում, երբ հարկավոր է կապ պահպանել սաների ՀՀ-ից դուրս գտնվող ծնողի կամ ազգականի հետ», - նշեց «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը:

Նշենք, որ սա առաջին բարեգործական ակցիան չէ, որ իրականացվում է Beeline-ի կողմից «Նագաշյան Մանուկների տան» սաների համար։ Ընկերության աջակցության շնորհիվ 2012թ–ից մինչ այսօր կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Երկարատև համագործակցության արդյունքն է նաև արդեն բարի ավանդույթ դարձած Beeline-ի նախաձեռնությամբ ընկերության աշխատակիցների սեփական միջոցներով «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների համար տարբեր միջոցառումների կազմակերպումը։

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5031.html
Beeline Telecom Beeline Անդրեյ Պյատախին Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2676 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Ucom. բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

Հուլիսի 16-ից օգոստոսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն Viasat Nature, ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS